Սոցիալական ծանր պայամաններում ապրող ընտանիքներին ցուցաբերվող ցանկացած օգնություն մեծ նշանակություն ունի
«Ես կյանքում կմկմացած չեմ, բայց հիմա ոչ մի բան չեմ կարողանում ասել»,- Ջուլիետա Բաբայանի հուզմունքի պատճառը հասարակ մարդկային ուշադրությունն է:Փետրվարի 11-ին մեր տեսանյութում պատմել էինք անժառանգ կնոջ մասին, ով վիրահատության կարիք ունի: Տարիներ առաջ ազդրային հոդերի կոտրվածք ստանալը կարելի է ասել ճակատագրական դարձավ կնոջ համար: Առանց հենակների տեղաշարժվել չի կարողանում ,տնից էլ հազվադեպ է դուրս գալիս: Ջուլիետա Բաբայանը պատմել է, որ նույնիսկ նախնական հետազոտության գնալու համար գումար չունի: Մեր տեսանյութը անտարբեր չթողեց շատերին : Ամերիկայի միացյալ նախահանգների Բոստոն քաղաքում բնակվող Արմեն և Եղիա Գրիգորյանները դրամական օգնություն են ուղարկել: Տիկին Ջուլիետա արդեն մայրաքաղաք ուղևորվելու մասին է մտածում:
Հավատը կրկին Ջուլիետա Բաբայանին հույս է տալիս: Ինչպես ասում են` սկսել է ամեն ինչի այլ աչքով նայել: Երբևէ չէր մտածել, որ կարող է իրեն էլ օգնության ձեռք մեկնողներ կլինեն: Փետրվարից իր կյանքը փոխվել է, իհրակե, դեպի լավը: Օրվա հացի փողը տնային պայմաններում կար անելով վաստակող կինը ուրախ է,որ հնարավորություն է ստեղծվել առողջության մասին մտածելու:
Մայթաղի Ղոնյանի հասանելիք գումարը նույնպես տեղ հասավ: Որոշել է այդ գումարով հագուստ գնել:Գումարը ծառայեց իր նպատակին`որդին և հարևաները անմիջապես միասին արդեն նոր հագուստ են ձեռք բերել: