ՀՀ 13-րդ վարչապետի անունը հայտնի կլինի ապրիլի 14-ին

Spread the love
ՀՀ 13-րդ վարչապետի անունը հայտնի կլինի ապրիլի 14-ին

Արդեն մոտ մեկ շաբաթ է ինչ քաղաքացիների համար քննարկման թեմա է դարձել ՀՀ 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ Նշենք, որ վերջինս հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 3-ին։ Այն քննարկվել էր իշխող Հանրապետական կուսակցության գործադիրի նիստում և ընդունվել:

Սահմանադրության համաձայն վարչապետի հրաժարականի դեպքում հրաժարական է տալիս նաև կառավարությունը։ Իսկ թե ինչպիսի հատկանիշներով օժտված վարչապետ և կառավարության անդամներ կցանկանան տեսնել մեր երկրում կապանցիները, փորձեցին պարզել հարցումների միջոցով։

Հարցվածների ցանկությունները հիմնականում համընկնում էին։ Բոլորն էլ ցանկանում են երկրի ղեկավարներ տեսնել ժաղովրդավար, խելացի քաղաքական գործչների։ Ցավոք սրտի տեսախցիկի առջև իրենց կարծիքը հայտնեցին միայն տարեցները։ Երիտասարդները մեր հարցերին պատասխանեցին տեսախցիկից դուրս։ Հիմնականում հնչեցին «դա մեզ չի հետաքրքրում» կամ լավագույն դեպքում «մեր կարծիքը ոչինչ չի փոխի» պատասխանները։

Իսկ թե ով կլինի հաջորդ վարչապետը հայտնի կդառնա երկուշաբթի երեկոյան։ Իսկ Հայաստանի Սահմանադրության համաձայն էլ կառավարությունը կկազմավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։

Լիլիթ Գևորգյան