2014-ի առաջին եռամսյակում «Դանդի փրիշս մեթալս Կապան»—ին հաջողվել է անվտանգ աշխատել

Spread the love
2014-ի առաջին եռամսյակում "Դանդի փրիշս մեթալս Կապան"--ին հաջողվել է անվտանգ աշխատել

«Դանդի փրիշս մեթալս» Կապան ընկերության տնօրինությունը բաց և թափանցիկ աշխատելու սկզբունքով առաջնորդվելով ամփոփեց այս տարվա առաջին եռամսյակը: Արդեն ձևավորված ավանդույթը շարունակելով գլխավոր տնօրենը արձանագրված ցուցանիշները հանրությանը ներկայացնելու նպատակով մամուլի ասուլիս էր հրավիրել: Եվ այսպես, ձեռնարկության 2014 թվականի առաջին երեք ամիսների աշխատանքից Հրաչ Ջաբրայանը դժգոհ չէ, ճիշտ է արտադրությունը պլանավորած ցուցանիշներից ցածր է եղել,փոխարենը հաջողվել է անվտանգ աշխատել:
Արտադրության մեջ, իհարկե, առաջնահերթ խնդիրներից է նաև տեխնիկական հագեցվածությունը: Այս առումով նույնպես ձեռնարկությունը առաջին եռամսյակում ձեռքբերումներ ունեցավ: 5 անուն նոր տեխնիկա,որ նախատեսված է հանքի համար արդեն բերվել է:Ընդհանուր առմամբ 4 միլիոն դոլար է ծասխվել:
Մինչև տարեվերջ նոր ներդրումներ կկատարվեն՝ կրկին տեխնիկա ձեռք բերելու նպատակով:
«Դանդի փրիշս մեթալս Կապանի» առաջիկա ծրագրերի մասին խոսելիս գլխավոր տնօրենը առանձնացրեց աշխատակիցների ապահովագրության հարցը: Այդ նպատակով ներկայումս քայլեր են կատարվում:Մասնավորապես տնօրինությունը հանդիպումներ ունենում ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ:Աշխատակիցների առողջությունը կարևորելով բացել են նոր բուժկենտրոն հաջորդն քայլն էլ կլինի ապահովագրությունը:
Աշխատողներին ու աշխատավարձերին անդրադառնալով,գլխավոր տնօրենը հավաստիացրեց, որ հունվարին 54, փետրվարին 55,իսկ մարտին 23 աշխատակիցներ աշխատավարձերից բացի հավելումներ են ստացել՝ միջին 12 տոկոս:
Իր խոսքում գողության դեպքերին ու դեմքերին Հրաչ Ջաբրայանը այս անգամ չանդրադարձավ ,սակայն հարց ու պատասխանի ժամանակ մեր կողմից բարձրացված հարցից հետո թեման շրջանցել չստացվեց և գլխավոր տնօրենը ներկայացրեց իրավիճակը: