ՎիվաՍել- ՄՏՍ-ը ուսանողներին խորհուրդ է տալիս «Սպասել ավելիին»

Spread the love
ՎիվաՍել- ՄՏՍ-ը ուսանողներին խորհուրդ է տալիս «Սպասել ավելիին»

Տարվա այս եղանակին « Ժանգյալով հացը» ամենահարգի ուտեստն է սյունեցիների համար: Տիկին Անահիտի տան շեմից սկսած ժանգյալով հացի անուշաբույր հոտն է տարածված: Հարևանները գիտեն` գարնանմուտից արդեն տիկին Անահիտը սկսում է այս հաճելի բայց և աշխատատար գործը:Ժանգյալով հացը նրա ընտանիքի եկամուտի հիմնական աղբյուրն է:
Ամուսնու մահից հետո, տանտիկինն արդեն վեց տարի օրվա ապրուստ է վաստակում ժանգյալով հաց թխել-վաճառելով: Երեք դուստրերին այսպես է պահում: Կրթություն չի ստացել,սակայն երազել է երեխաներին անպայման ուսյալ տեսնել:
Տիկին Անահիտի օգնականը միջնեկ աղջիկն է `Սեդան: Նրա գործը կանաչեղենը լվանալն ու թխման պրոցեսին հետևելն է: Սեդան երազում է լավ աշխատանքի մասին. մայրիկն էլ ստիպված չի լինի չարչարվել:
Լավ աշխատանքի համար կրթություն է պետք: Առանց կրկնուսույցների օգնության, ինքնուրույն պարապած և բուհ ընդունված Սեդան արդեն երկրորդ կուրսի ուսանող է:
Սոնա Մալինցյանն էլ ապագա տնտեսագետ է: Ձգտում է լավ սովորել: Միակ մտահոգությունն այն է, որ ընտանիքը չի կարող հոգալ ուսման վարձավճարի հարցը:
Արթուրն իր վրա է վերցրել ընտանիքի ամբողջ հոգսը: Ունի ամուսնացած քույր, իսկ ինքն ապրում է մոր հետ: Հայրը մահացել է,եղբայրն էլ բանակում է զոհվել: Կյանքը բարգութ չի գտնվել իր ընտանիքի հանդեպ: Այդուհանդերձ, Արթուրը պայքարում է:Ասում է հարկավոր է հաղթահարել դժվարությունները:
Մեր հերոսներն ապրում են տարբեր ընտանքիներում: Տարբեր են նրանց անցած ճանապարհն ու երազանքները: Նույնն է, սակայն, հոգսը: Գուցե նրանք չեն էլ պատկերացնում, որ վաղվանից կարող է փոխվել իրենց կյանքը: Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել- ՄՏՍ-ը խոստանում է դա, ասելով` «Սպասեք ավելին»: