Ազատամարտիկ Սլավիկ Սարգսյանի տնամերձ այգին սողք է տալիս

Spread the love
Ազատամարտիկ  Սլավիկ Սարգսյանի տնամերձ այգին սողք է տալիս

Խմելու ջրի խողովակը կրկին արտակարգ դեպքի պատճառ է դարձել: Կապանի Արամ Մանուկյան 1 հասցեում բնակվող Սլավիկ Սարգսյանը օրերս արթնացել ու տնամերձ այգու մի հատվածը քարուքանդ վիճակում է տեսել: Խողովակի վթարի արդյունքում ջրի շիթը, այնքան ուժգին է եղել, որ այգու մի զգալի հողազանգվածը քանդել է:Աստիճանաբար հողը այդ ուղղությամբ սկսել է սողք տալ:
Հողի շերտը ակտիվ վիճակում է, սողանքի չափերը օրեցօր մեծանում են: Դեպքի մանրամասներին տեղում ծանոթանալու նպատակով, սողանքային գոտի այցելեցին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանը:
Մասնագետների նախնական ուսումնասիրության արդյունքում հնարավոր է, որ խողովակը վաղուց լինի վթարված ու ջրերը արտահոսած լինեն հողային զանգված, քանի որ սողանքի մակերեսը մեծ է :
Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասի շահագործման և աշխատանքների իրականացման ծառայության պետ Լեոնարդ Սարգսյանի խոսքով տվյալ տարածքը դեռևս 70-ականներից է սողանքային համարվել :
Սողանքի տարածքը խոր ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է մասնագետներ հրավիրել:Որոշվեց գործնական քայլեր ձեռնարկել խնդրի լուծման համար միայն համապատասխան մասնագետների եզրակացությունը ստանալուց հետո:Սլավիկ Սարգսյանին ներկաները խորհուրդ տվեցին ձեռնպահ մնալ, որևէ հողային աշխատանք կատարելուց: