Բաց դռների օր ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում

Spread the love
Բաց դռների օր ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում

ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը ապագա դիմորդներին մասնագիտության հարցում կողմնորոշելու համար բաց դռների օր էր հայտարարել։ Մասնաճյուղ էին այցելել մարզի տարբեր քաղաքների դիմորդներ։ Հաստատության տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը հյուրերին ներկայացրեց առաջարկվող 6 մասնագիտությունները՝ ստացիոնար և հեռակա ուսուցմամբ և խորհուրդ տվեց ճիշտ կողմնորոշվել ընտրություն կատարելիս։

Տնօրենը դիմորդներին ներկայացրեց ԲՈՒՀ-ի անցած ուղին, ձեռք բերած հաջողությունները, պրոֆեսորադասախոսական կազմը, ովքեր իրենց փորձառությամբ և գիտելիքներով չեն զիջում մայրաքաղաքի մասնագետներին։ Դա են վկայում մայրաքաղաքում իրենց ուսումը շարունակող շրջանավարտների մեծ մասի պետ պատվերի շրջանակներում սովորելը, ինչպես նաև աշխատանքում ունեցած հաջողությունները, նշում է ղեկավարը։

Բուհի տնօրենը տեղեկություններ հաղորդեց նաև շուրջ 30 ձեռնարկությունների հետ համագործակցության և իրականացվող մասնագիտական պրակտիկայի մասին։ Ապագա ուսանողներին հետաքրքրում էր նաև գործող զեղջային համակարգը։ Իսկ ԲՈՒՀ-ի ներկայիս ուսանողներն էլ պատմեցին իրենց առօրյայի մասին։։ Ներկայացրին կազմակերպվող միջոցառումներն ու ՀԿ-ների հետ իրականցվող ծրագրերը։ Հյուրերը շրջեցին ԲՈՒՀ-ի տարածքում, անգամ լաբորատորիայում փորձարկում իրականացրին։ Բայց ոմանք դեռևս դժվարանում էին կողմնորոշվել, թե որտեղ կշարունակեն ուսումը։

Աշակերտները դասախոսներին հրաժեշտ տվեցին հանդիպելու ակնկալիքով, բայց արդեն ոչ թե դիմորդի, այլ ուսանողի կարգավիճակով։

Բաց դռների օր ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում

Լիլիթ Գևորգյան