Վահանուշ մայրիկը տոնեց ծննդյան 100 ամյակը

Spread the love
Վահանուշ մայրիկը տոնեց ծննդյան 100 ամյակը

Համեստ,քչախոս Վահանուշ տատիկը տոնում է ծննդյան 100 ամյակը: Մարտիրոսյանների գերդաստանում ուրախություն է: Բոլորն իրար գլխի են հավաքվել,միասին նշելու Վահանուշ մայրիկի ծննդյան 100-ամյակը: Հոբելյարը շնորհավորանքների ու բարեմաղթանքների պակաս չի զգում: Ուշադրության կենտրոնում է բոլորի կողմից ընտանիքի անդամներից մինչև անգամ հեռավոր բարեկամ: Ծննդյան 100-ամյակի արթիվ Վահանուշ մայրիկին այցելության է գնացել նաև Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Ծաղիկներ, դրամական պարգև և իհարկե շնորհավորանքներ Աշոտ Հայրապետյանի կողմից:
Վահանուշ տատը առողջությունից չի բողոքում, ասում է միայն ոտքերն են ցավում: 100 տարին փոքր թիվ չէ: Չի դժգոհում ապրում են խաղաղ ջերմ ընտանիքում շրջապատված զավակներով ու թոռներով:
Չնայած պատկառելի տարիքին Վահանուշ մայրիկի հիշողությունը տեղն է: Ջահել օրերն ու կյանքի երջանիկ պահերը ամեն օր վերհիշում է: Կատարված դեպքերը չի աղավաղում ու թոռներին պատմում է իր գլխով անցած գնացած տարիները
Աշխատանքային մեծ փորձ ունի: Ասում է,ամեն տեղ էլ աշխատել է:Կոլխոզ-սովխոզից սկսած մինչև գյուղի փոստատար :

Առաջին ամուսնությունից, ճիշտ է, զավակ չի ունեցել ,փոխարենը 2 -րդ ամուսնու 7 զավակներին հարազատի պես ընդունել ու պահել է:Իսկ իԻ միակ որդուն լույս աշխարհ է բերել 45 տարեկանում:
Ընտանիքի անդամները Վահանուշ մայրիկին բնութագրում են, որպես համերաշխության ու բարության գրավական:Նա համախմբել է ընտանիքն ու ինչպես ասում են ամուր պահել օջախի ներսի պատը: Մեր երկրի 100 ամյա պատմության վկան է Վահանուշ մայրիկը ու բոլորի ցանկությունը մեկն է՝ թող երկար ապրի: