ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը Բաքու չի մեկնի

Spread the love

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը Բաքու չի մեկնի


www.ilur.am

ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի՝ Բաքվում կայանալիք նիստին ՀՀ պատվիրակությունը չի մասնակցի:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ, համաձյան ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 2014թ. աշխատանքային պլանի եւ տրածաշրջանում վստահության մթնոլորտ ձեւավորելու նպատակով, ՀՀ ՊՆ-ը որոշել էր պատվիրակություն ուղարկել Բաքու՝ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստին մասնակցելու համար:  

Խոսնակը տեղեկացնում է, որ պատվիրակությունը Բաքու հասնելու համար Մոսկվա էր մեկնել այսօր՝ ապրիլի 7-ին:

«Չնայած ԱՊՀ ՊՆԽ քարտուղարի կողմից հրավերի եւ Ադրբեջանական հանրապետության ՊՆ ուղարկված պաշտոնական իրազեկման առկայությանը, ընդունող կողմը չի հաստատել իր պատրաստակամությունը եւ շահագրգռվածությունը՝ ապահովելու հայկական պատվիրակության ընդունելությունը: Ինչի հետեւանքով պատվիրակության՝ Մոսկվայից դեպի Բաքու թռիչքը չեղյալ է համարվել», — ասվում է ՊՆ խոսնակի տարածած հաղորդագրության մեջ:

www.ilur.am