Քաղցր շնորհավորանքներ Կապանի քաղաքապետի անունից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամակալներին

Spread the love
Քաղցր շնորհավորանքներ Կապանի քաղաքապետի անունից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների  խնամակալներին

Միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ և առանց ծնողական խնամիքի մնացած ընտանիքների զավակները մշտապես Կապանի քաղաքապետարանի խնամակալության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են: Ապրիլի 7-ին հենց նրանք դարձան օրվա հերոսներ և Կապանի քաղաքապետի անունից քաղցրավենիքի տեսքով նվերներ ստացան: Տիկին Ռամելան արդեն 6 տարի է իր խնամակալության տակ է վերցրել մորաքրոջ թոռանը՝Օլգայի:
Հանգամանքների բերումով Օլգայի մայրիկը չի կարողացել խնամել զավակին և Ռամելա Հովհաննիսյանը 5 տարեկանից պահում է աղջնակին: Իր երեք որդիներից չի տարանջատում: Երեխային տարբեր պարապմունքների է ուղարկում ,ասում է շաբաթվա վեց օրը Օլգան զբաղված է:
Զոյա Վարդանյանն էլ իր որդու դուստրերին է պահում՝ Մոնիկային և Արինեին:Տատիկը մեծ հույսեր է կապում թոռնուհիների հետ, ասում է պետք է լավ սովորեն ու իր բոլոր սպասելիքները արդարաձնեն: Աստծուց միայն առողջություն է խնդրում:
Երեխաները շատ ընդունակ ու լավ սովորող աշակերտներ են: Տատիկին օգնում են տան ,ապրում են մեկ համերաշխհ ընտանիքի պես: