11-ի փոխարեն այսուհետ 154դրամ….

Spread the love

11-ի փոխարեն   այսուհետ   154դրամ....

«Խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար չի հատկացվելու»,- նման հայտարարությամբ Հայջրմուղկոյուղին հանդես էր եկել նախորդ շաբաթ։
Եթե նախկինում հունիսից- սեպտեմբեր ժամանակահատվածում այգետերերին հնարավորություն էր տրվել խմելու ջուրը ոռոգման
սակագնով՝ խմ-ը 11 դրամով օգտագործելու , ապա նման պայմանագիր այլևս չի կնքվի: Ովքեր ցանկանան այգին ջրել, կվճարեն խմելու ջրի սակագնով՝ 154 դրամ:
«Կապան» տեղամասում սա բացատրում են ջրի կորուստների նվազեցման անհրաժեշտությամբ:
«Այնքան էլ ճիշտ չէ քաղաքի այն հատվածներում, որտեղ ոռոգման ցանց չա խմելու ջուրը հատկացնել ոռոգման ջրի սակագնով»,- սա Լեոնարդ Սարգսյանի կարծիքն է : Տեղեկացնենք, որ այս աջակցությունը ուժի մեջ էր մտել 2010 թ-ից: Եվ ընկերությունը մոտ 190 բաժանորդի հետ պայմանագիր էր կնքել: Դրանց թվում էին Շինարարների, Ազատամարտիկներ ու Հալիձոր թաղամասերի տարածքում գտնվող «Բարդի» այգեգործական ընկերության և քաղաքի ծայրամասային թաղամասերի բակերի այգետերերը: Այս որոշումից հետո , բնականաբար , նրանց մի մասը պարզապես կհրաժարվի հողը մշակելուց:
Լենոնարդ Սարգսյանի խոսքով ջրի կորուստներ մինչ օրս էլ կան, միայն վերջին շրջանում տասնյակից ավելի ապօրինի ջրօգտագործողների խողովակներ են փակել:
Այն որ խմելու ջուրը հատկապես վերջին տեղումներից հետո բավականին պղտորվել է, նկատել են նաև Կապան տեղամասում: «Այդ պատճառով է Գյարդ վտակը անջատվել: Պղտոր ջուրը այստեղից է հոսում: Իսկ մաքրման կայանը հնարավորություն չունի կաթնագույնի հասնող ջուրը մաքրել»,-ասում է շահագործման և աշխատանքների ծառայության պետը:
Ամեն ինչ կապված է վերջին ներդրումների հետ.և ջրամատակարարման ընդհատումները, և վթարները: Ներքին ցանցն է ամբողջությամբ փոխվում,- պարզաբանում են տեղամասում: Իսկ պոմպակայանների կառուցումից հետո չի բացառվում ,որ ջրի սակագինը թանկանա:
Հերմինե Միքայելյան