Կլիչկոն կոչ է անում փակել ռուս-ուկրաինական սահմանը

Spread the love

Կլիչկոն կոչ է անում փակել ռուս-ուկրաինական սահմանըԱպրիլ 07, 2014 | 13:02

news.am

Ուկրաինական «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կոչ է արել փակել ռուս-ուկրաինական սահմանը՝ «քաղաքական զբոսաշրջիկների» համար, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով նրա մամուլի ծառայությունը:

«Ուժայինների բոլոր ղեկավարները հիմա պետք է լինեն Արեւելքում: Իրավիճակը անհապաղ պետք է վերցնել հսկողության տակ: Մենք չպետք է թույլ տանք Ղրիմի կրկնություն: Ի՞նչ «հանրաքվե» կարող են պահանջել մի քանի դրսից եկած շրջագայողներ»,-հայտարարել է Կլիչկոն:

Նա միաժամանակ վրդովմունք է հայտնել ոստիկանության անգործության առթիվ: «Ինչու է ոստիկանությունը դիտում, թե ինչպես են գրավում վարչակազմերի շենքերը: Անհրաժեշտ է գործել արագ եւ խիստ, ինչպես նաեւ պարզել եւ պատասխանատվության կանչել այն «տեղական հեղինակություններին», որոնք ամեն կերպ նպաստում են անջատողական սադրանքներին»,-ընդգծել է Կլիչկոն:

news.am