Սեյրան Օհանյան. «Առաջարկ չի եղել»

Spread the love

www.a1plus.am

«Առաջարկ չի եղել»,- անդրադառնալով վարչապետի պաշտոնը զբաղեցելու հնարավոր առաջարկին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համաժողովի ընթացքում:

Սեյրան Օհանյանը նշեց, որ իր համար պատիվ և հպարտություն է, որ կառավարության գործունեության մեջ ունեցել է դերակատարություն, որի արդյունքում վարչապետի թեկնածուների շարքում կարող է շրջանառվել նաև իր անունը: Սակայն, Օհանյանի խոսքով, ինքը դեռևս շատ անելիքներ ունի Հայաստանի պաշտպանական համակարգի, անվտանգության գործում:

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ խոսվում է կառավարության կազմում մեծ փոփոխությունների մասին, իսկ պաշպանության նախարարն ասում է, որ դեռ անելիքներ ունի պաշտպանության ոլորտում՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ եթե ինքը մնա կառավարության մեջ, ապա կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը: Իսկ եթե չմնա, ապա հասարակության մեջ իր համար տեղ կգտնվի, ինքը կշարունակի «ծառայել իր հայրենիքին»:

Վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ Սեյրան Օհանյանի անձնական կարծիքն այն է, որ յուրաքանչյուր անհատի խնդիրն է վերլուծել սեփական աշխատանքը, հետևություններ անել և որոշել՝ ինքը կարո՞ղ է, ուզո՞ւմ է աշխատել:

«Նա եղել է մեր ղեկավարը, և մենք նրա հետ միասնական նույն թիմում համագործակցված աշխատանք ենք տարել, որը շատ տեղերում բերել է արդյունքի, գոնե այն ոլորտում, որի համար ես եմ պատասխանատու, նաև ձեր, միջազգային կառույցների խոսքերով այդ առաջընթացը ես տեսնում եմ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

www.a1plus.am