Ֆանտաստիկ ելույթ. Արթուր Ալեքսանյանը ծնկի բերեց …

Spread the love

Ֆանտաստիկ ելույթ. Արթուր Ալեքսանյանը ծնկի բերեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն. Սպորտ
www.1in.am

Ֆինլանդիայի Վենտաա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի 2014թ. առաջնությունը:

Հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարը մեկնարկեց այսօր: 98 կգ քաշային կարգում ֆանտաստիկ ելույթ ունեցավ Արթուր Ալեքսանյանը:

Արթուրը հաջորդաբար հաղթեց Վլադիմիր Վոսիլևին` 7:0 (Ուկրաինա), Սինիշա Հոգաշին` 8:0 (Խորվաթիա), Ֆելիքս Ռադինգերին` 9:0 (Գերմանիա) և Մարտին Նիլսենին` 9:0 (Նորվեգիա) հաշիվներով` մրցակիցներին չզիջելով գեթ 1 միավոր:

Եզրափակչում Արթուրի հակառակորդը թուրք Իլդեմ Չենկն էր: Գոտեմարտն ավարտվեց 5:0 հաշվով` Արթուրի հաղթանակով:

Այսպիսով` Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն:

www.1in.am