Զգուշացեք գարնանային հեղեղումներից

Spread the love
Զգուշացեք գարնանային հեղեղումներից

Չնայած գարունը դեռ իր լիազորությունների մեջ չի մտել ու Սյունիքում արևոտ, պայծառ օրերի փոխարեն դեռ ականատեսն ենք ձյունախառը անձրևային եղանակների,սովորաբար, տարվա այս ժամանակահատվածում գետերը սկսում են վարարել, իրենց բնականոն հունից դուրս գալ: Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով, սկսվում է ձնհալը, որն էլ շատ հաճախ հեղեղումների պատճառ է դառնում:
Բնակչությանը հնարավոր գարնանային հեղեղումներից պաշտպանելու, հետևանքները կանխելու, նվազեցնելու նպատակով մարզպետ Վահե Հակոբյանը արդեն համապատասխան որոշում է կայացրել ու ստորագրել: Ստեղծվել է հանձնաժողով կանխարգելիչ, միջոցառումներ իրականացնելու համար նպատակով: Հաստատվել է նաև իրականացվելիք աշխատանքների ցանկը:
Մարզի տարածքով անցնող Վաչագան, Ողջի, Որոտան,Մեղրի գետերի գետավազաններում, կենցաղային աղբի, թափոնների առկայության դեպքում վարարումներին ժամանակ խցանումներ են առաջանում: Արդյունքում, գետը հունից դուրս գալով վնասում է բնակավայրերին, կոմունիկացիաներին,կամուրջներին կամ գյուղատնտեսական հողատարածքներին:Սելավատարները նույնպես իրենցից վտանգ են ներկայացնում: Այն համայնքներում, որտեղ հնարավոր են վարարումներ Արթուր Հարությունյանի խոսքով տարվա ընթացքում ևս կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում:

Գարնանը նաև գլուխ են բարձրացնում այլ բնական աղետներ՝ խոսքը սողանքների ու քարաթափումների մասին է: