Կապանցի կանայք հնարավորություն կունենան կարպետագործություն սովորել

Spread the love
Կապանցի կանայք հնարավորություն կունենան կարպետագործություն սովորել

Կապանի կանանց ռեսուրս կենտրոնը այս տարի ևս շարունակում է «Կանանց տնտեսական զարգացման» ծրագրի իրականացումը։ Անցած տարվա ընթացքում ունեցած հաջողությունները նպաստեցին, որ այն շարունակենք նաև այս տարի, բայց ոչ թե կավագործության, այլ կարպետագործության ոլորտում,- նշեց կենտրոնի նախագահը և տեղեկացրեց, որ ապրիլի 7-ից կսկսեն երկամսյա դասընթացներ։ Ողջունելի է այն հանգամանքը, որ պատրաստվող աշխատանքները արդեն ունեն իրենց պատվիրատուները և մասնակիցները կկարողանան դրանք վաճառել։

Կենտրոնի այս տարվա ծրագրերից է նաև սոցիալապես անապահով խմբերի խնդիրների վերհանումը և առաջարկութունների մշակումը։ Ծրագիրը իրականացվում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ և կտևի 9 ամիս: Այն կկատարվի հարցումների միջոցով:

Քրիստինա Սաղաթելյանի խոսքով հավանության արժանանալու դեպքում առաջիկայում կիրականացնեն նաև ՏԻՄ-երի կողմից ծառայությունների մատակարարման բարելավմանն ուղղված ծրագիր, որին կաջակցեն նաև այլ ՀԿ-ներ։ Ակնկալում են կամավորների մասնակցությունը։
Կենտրոնի աշխատակիցները կարևորում են նաև մասնակիցների կարծիքը։ Այդ իսկ պատճառով այսօր կանանց հետ համատեղ իրականցվեց ծրագրերի քննարկում։ Վերջիններս հանդես եկան նաև առաջարկություններով։

Լիլիթ Գևորգյան