Եղևնիներին կփոխարինեն նոր ծառատեսակներ

Spread the love

Եղևնիներին  կփոխարինեն  նոր  ծառատեսակներ

Մարզպետարանի դիմացի զբոսայգու թվով մոտ 10 եղևնիները հատվեցին Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից: Հիշեցնենք,որ մարտի 26 այգու շինհրապարակում մարզապետարանի, քաղաքապետարանի և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները հանրային քննարկում անցկացրին: Ներկաները խոսեցին ծառերը կտրելու անհրաժեշտության մասին:
«Խուստուփ» ԲՀԿ-ն նախագահը մասնագիտորեն բացատրեց , որ տարիներ շարունակ կանգուն թույա տեսակի եղևնիների հատման ժամանակը եկել է ,առավել ևս , որ նախատեսվում է զբոսայգին ամբողջովին նոր տեսքի բերել: Դրանք պարզապես կխաթարեն համաչափությունը:

Եղևնիները հատվեցին քննարկման մասնակիցների որոշման համաձայն: Կառուցվելիք զբոսայգում եղևնիներին հետագայում կփոխարինեն նոր ծառատեսակներ, որոնք հարմար են մայթերի ու այլ հատվածների համար:

Մասնագետների համոզմամբ զբոսայգին հետագայում անճանաչելի տեսք կունենա:
Հերմինե Միքայելյան