Շտապ օգնության աշխատակիցները խորհուրդ են տալիս այս օրերին տնից հնարավորինս քիչ դուրս գալ

Spread the love
Շտապ օգնության աշխատակիցները խորհուրդ են տալիս այս օրերին տնից հնարավորինս քիչ դուրս գալ

Եղանակային կտրուկ փոփոխությունը իր ազդեցությունն է ունեցել նաև մարդկանց առողջության վրա։ Երկու օրում շտապ օգնության աշխատակիցները մոտ 50 կանչ են գրանցել՝ հիմնականում դիմել են հիպերտոնիկ կրիզ, սրտային անբավարարությամբ, սուր շնչառական խնդիրներ ունեցող հիվանդները։ Առատ ձյան պատճառով աշխատակիցները պարտականությունները իրականացնելիս նաև դժվարությունների առաջ են կանգնել։

Տեղումների արդյունքում գրանցվել է նաև կոտրվածքի մեկ դեպք։ Մարտի 30-ի երեկոյան Կապանի ԲԿ է տեղափոխվել Մայկոն Արզումանյանը։ Վնասվածքաբան Ասատուր Ասատրյանի խոսքով հիվանդը ստացել է ձախ սրունքի ստորին երկրորդական փակ կոտրվածք տեղաշարժով։ Հիվանդի վիճակը այժմ գնահատվում է բավարար։

Շտապ օգնության ավագ բուժքույր Սիլվա Բարսեղյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս այսպիսի եղանակներին տնից հնարավորինս քիչ դուրս գալ կամ լինել շատ զգույշ։

Լիլիթ Գևորգյան