Առատ ձյունը անակնկալի չբերեց, բայց ձյան շերտի հաստությունը զարմացրեց

Spread the love

Առատ  ձյունը  անակնկալի  չբերեց,  բայց ձյան  շերտի  հաստությունը զարմացրեց


Ուստա Զավենը 58 թ-ից է իր մեքենան վարում , ճանապարհների մաքրման մեծ փորձ ունի: Ասում է , որ մարտի վերջին այդքան ձյուն տեղար, վերջին տարիներ Մարտի 30 տեղացած ձյունը Կապանի ճանշինի աշխատակիցներին 2 օր է ստիպում է վաղ արթնանալ ու անմիջապես գործի անցնել։ Անձնակազմը ահազանգի այլևս չի սպասում։»Հանկարծակի աղետ է սա»,-ասում է ուստա Զավենը։

Առավոտյան ժամը 6-ից ճանապարհաշինարարները ընկերության ենթակայության տակ գտնվող միջպետական՝ Ծավ, Կարմրաքար, Քաջարան, մարզային՝ Ուժանիս, Դավիթ-բեկ, Եղեգ, Անտարառաշատ , նաև Առաջաձոր և միջհամայնքային նշանակության ճանապարհները սկսել էին մաքրել ձյան շերտից։ Մոտ 11 մեքենա էր աշխատում տարբեր հատվածներում՝ և մաքրվեցին և մշակվեցին աղով ու ավազով։ Միայն Քաջարան տանող ճանապարհի որոշակի հատավածում մի քանի րոպեով երթևեկությունը դադարեց. «ԶՊՄԿ» ՓԲԸ տանող ավտոբուսները և մի քանի մեքենաներ հայտնվել էին խցանման մեջ, բայց ճանշինի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով խնդիրը լուծվեց։ Նշված հատվածում առավոտյան նաև քարեր են թափվել։» Արջի մոտ մի քիչ խցանում կար, էնել անկարգ վարորդների պատճառով էր, բացեցինք»,- ասում է աշխղեկ Սամվել Սարգսյանը։

Ժամը 12-ի դրությամբ Քաջարան տանող ճանապարհը ամբողջությամբ անցանելի էր, համեմատաբար արևոտ հատվածներում ասֆալտը առհասարակ բաց էր։ Ճանշինի աշխատակիցները մարտի 31-ին մինչ երեկո մշակել են ճանապարհները աղով ու ավազով, որ մերկասառույցը բացառվի։ «Իսկ վաղն արդեն ճանապարհըները ամբողջ լայնքով բաց կլինեն «,-վստահեցնում են նրանք։
Իսկ ահա մ ի քանի համայնքներ առատ ձյան պատճառով մարտի 30-ին և 31 որոշ ժամանակ հոսանքազրկվել էին. Խոսքը վերաբերում է Կապանի Գեղանուշ,Գոմարան, Սրաշեն , Գորիսի Տեղ, Սիսիանի Ախլաթյան, Մեղրու Կարճևան համայնքներին ։
Իսկ առհասարակ խցանումներից ու դժբախտ պատահարներից այս 2 օրերի ընթացքում հնարավոր է եղել խուսափել,- վստահեցնում են ճանապարհային ոստիկանությունում։

Տեղումները հանկարծակիի չեն բերել ոչ մարզի ճանապարհաշինարարներին, ոչ էլ փրկարարներին։ Քանի որ ջերմաստիճանի նվազման մասին նախապես էր հայտարարվել։ Մարտի 29-ից սկսված քամին ու կարկուտը կարելի է ասել առատ ձյան նախաբանն էին։ Սյունիքի փրկարարակնա վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով 2 օրվա ընթացքում 10 ահանզանգ են ստացել, 72 մարդու կայքն փրկել ու 13 մեքենա հանել խցանումից։
Մարտի 31-ին գրեթե բոլոր ճանապարները անցանելի են եղել, իսկ այն հատվածները որտեղ ձյունը հասցրել է դժվարացնել երթևեկությունը մեքենաները մշտապես աշխատել են։ Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ճանապարահները սպասարկող ընկերությունները վստահեցոնւմ են՝ անուշադրության մատնված հատվածներ չկան։
Հերմինե Միքայելյան