Գեղանուշցիները այգիները ցրտահարությունից կպաշտպանեն ծխահարությամբ

Spread the love
Գեղանուշցիները այգիները ցրտահարությունից կպաշտպանեն ծխահարությամբ

Սյունեցիները սկսել են նախապատրաստվել սպասվելիք ցրտահարությանը: 74 –ամյա Յուրա պապը թոռան Յուրիկի հետ շտապում է պահեստավորած աթարի ու չոր խոտի մնացորդները ծաղկած ծիրանենիների տակ դասավորել: Կլիմայական կտրուկ փոփոխություններ այգետիրոջը անակնկալի չեն բերի: Ասում է վտանգն մարտի 31-ի գիշերն է լինելու իր մի ոտքը տանը կլինի մյուսը այգում:
Նախկին կոլտնտեսության մեխանիզատորը խոստովանում է` շատ դեպքերում նախազգուշացումներին ուշադրություն չեն դարձնում,կանխարգելիչ միջոցառումներ էլ չեն կատարում հետո էլ դժգոհում են, թե տարին բարեհաճ չէ հողի մշակի նկատմամբ: Ինքն իր այգին բնական միջոցներով՝ գոմաղբով է պարարտացնում,քիմական նյութեր չի օգտագործում,ստացված պտուղ- բանջարեղենն էլ չի վաճառում. հազիվ իրենց ընտանիքին է բավականացնում:
Որ մեթոդով պայքարել ցրտահարության դեմ` միմյանց խորհուրդներ տալու համար առավոտյան գեղանուշցիները գյուղամիջում էին հավաքվել: Գյուղապետն էլ իր հերթին 1993 թվականի ապրիլի 10-ին տեղացած ձյունը հիշեց:Գյուղացին այդ տարի ընկույզի երես չտեսավ ցրտահարության պատճառով:
Սպասվելիք ցրտահարությունը Լյովա Փաշյանին չի վախեցնում: Կարտոֆիլի սերմը հողում է դնում հենց ցրտահարության նախաշեմին:
Այգեգործը ամեն տարի նախորդից վերցված սերմն է հողին պահ տալիս. չի դժգոհում միշտ էլ ցանածից ավելին է վերցնում: Մինչև բերքահավաքն էլ արդեն հաճախորդները հերթ են կանգնում: