Թափուր պաշտոնների համար հիմնականում պայքարում են քաղաքապետարանի աշխատակիցները

Spread the love

Թափուր  պաշտոնների  համար  հիմնականում պայքարում  են քաղաքապետարանի  աշխատակիցները


Հայաստանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ Արմինե Սահակյանը արդեն 2-րդ անգամ է մասնակցում քաղաքապետարանում անցկացվող համայնքային ծառայողի թափուր հաստիքների համալրման մրցույթին: Գրավոր թեստային աշխատանքն ավարտելուց հետո դրսում անհամեբերությամբ սպասում էր բանավորին: «Համաձայան եմ անգամ նվազագույն աշխատավարձի , միայն թե պարապ չմնամ»,-ասում է : Ասում է նախորդ անգամ և թեստային աշխատանքցս,և բանավորի պատսխանիցս գոհ էին,միայն թե ընդամենը մեկ տեղ էր նախատեսված:Հիմա հույսով սպասում է, թե ինչ կլինի այս անգամ:
Արմինեին այս անգամ ընդամենը 3 միավորը չբավարարեց համայնքային ծառայողի թափուր հաստիքների համալրման մրցույթն անցնելու համար: Ընդամենը 13 հոգի էին հայտ ներկայացրել, մասնակցել 11-ը: Կրտսեր ,առաջատար, գլխավոր խմբերի հաստիքների համար պայքարում էին հիմնականում քաղաքապետարանի աշխատակիցները՝ ցանկանալով առավել բարձր պաշտոններ զբաղեցնել:
Մրցույթին մասնակցած 10 աշխատակաիցներ կարողացան հաղթահարել և գրավոր և բանավոր փուլերը: Նրանց բոլորի միավորները բավարարեցին նախընտրած պաշտոնները զբաղեցնելու համար:
Հերմինե Միքայելյան