Որքանո՞վ են կապանցիները հետևում պաս պահելուն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Որքանո՞վ են կապանցիները հետևում պաս պահելուն


Որքանո՞վ են կապանցիները հետևում պաս պահելուն

 

Հեղինակ.

 

Որքանո՞վ են կապանցիները հետևում պաս պահելուն


Մարտի 3-ից սկսվել է մեծ պահքի շրջանը, որը տևում է 40 օր: Պահք կամ պաս նշանակում է հրաժարվել որոշ տեսակի կերակուրներից, հատկապես մսեղենից, կաթնեղենից, ձվից և նվիրվել զղջմանն, ինքնաքննությանն ու ապաշխարությանը: Պահքի և պահեցողության մասին եկեղեցական հայրերն շատ են գրել ու խոսել: Բոլորն էլ շեշտը դրել են այն գաղափարի վրա, որ չափավորությունն ու ժուժկալությունը օգտակար և առողջարար է բոլորի համար: Բայց արդյո՞ք կապանցիները հետևում են պահքին:

Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինկանի խոսքով կապանցիների մոտ պահքի նկատմամաբ հետաքրքրությունը ավելացել է: Ավելի հավատքով են մոտենում երևույթին: Ցավոք սրտի մեր հարցվածներից ոչ-ոք չէր հետևում պահքի կանոններին:

Ըստ եկեղեցական օրենքի պահքի ժամանակ արգելվում է ամուսնությունը: Արտասահմանյան երկրներում մինչ այսօր հետևում են այս կարգին, իսկ Հայաստանում վերջին ժամանակներս եկեղեցական կանոնը չի պահպանվել:

Այս տարի մեծ պահքը կավարտվի ապրիլի 20-ին և կբացվեն եկեղեցու խորանի վարագույրները։


Որքանո՞վ են կապանցիները հետևում պաս պահելուն


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!