Ոմանց աչքերին գետը մեծ աղբաման է երևում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ոմանց աչքերին գետը մեծ աղբաման է երևում


Ոմանց աչքերին գետը մեծ աղբաման է երևում

 

Հեղինակ.

 

Ոմանց աչքերին գետը մեծ աղբաման  է երևում


«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի աջակցությամբ Կապանի աղբավայրերը հիմնանորոգվում են, աղբամաններն էլ նորացվում։ Կապանի Կոմունալ ծառայության պետի պաշտոնակատար Գարիկ Յավրումյանի խոսքով քաղաքում աղբահանության խնդիր չունենալու ճանապարհին ենք։

«Մշակվել է ծրագիր, որի արդյունքում համայնքին հաջողվել է պայմանավորություն ձեռք բերել կառուցելու աղբակետեր ։ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ թվով 10 աղբակետեր ունենք վերանորոգված, բացի այդ նաև թվով 90 նոր աղբամաններ, որոնք կտեղադրվեն համապատասխան վայրերում։ Համայնքի կողմից նույնպես ավելացվելու են և աստիճանաբար հասնելու ենք նրան, որ քաղաքում չունենանք աղբավայրերի խնդիր»։

Տեղադրվում են նաև պլաստիկ շշերի տարրաներ։ Իսկ կուտակված պոլիէթիլենային զանգվածը մշակելու համար «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը նաև համապատասխան սարքավորում է տրամադրել։

«Հատուկ պլաստիկ տարրաների պրեսս է,որ ստանանք խիտ , պրեսավորված հավաքակետեր»։

Ամեն ինչ նախատեսվածի պես իրականացվում է, մնում է, որ մարդիկ ևս հասկանան և աղբը միմիայն աղբամանի մեջ նետեն։ Այնուամենայնիվ, մոռացկոտ բնակիչների համար աղբավայրերի շրջակայքում տարածքը մաքուր պահելու հորդորներով ցուցապաստառներ կտեղադրվեն։ Ցավալի հարցերից է նաև գետի մեջ աղբ նետելու սովորությունը։ Մեր տեսախցիկը արձանագրեց նման դեպք,ցավոք նետողը հենց Կոմունալ ծառայության աշխատակից էր։ Մի կողմից ցանկալի չէ վատամարդ դառնալը, մյուս կողմից էլ քաղաքի հարստությունն է աղտոտվում։

Ինչևէ, որոշ մարդկանց աչքերին գետը մեծ աղբաման է երևում։ Այս երևույթի դեմ պայքարին կմիանա նաև «Դանդի փրիշըս մեթալս» Կապան փակ բաժնետիրական ընկերությունը։ Մարտի 22-ից սկսած երեք օր արդյունաբերական ձեռնարկության հետ համատեղ կազմված ծրագրի շրջանակներում կմաքրվի Վաչագան գետի հունը։ Բացի այդ «Դանդի փրիշըս մեթալս»-ը նաև ցանցեր կտրամադրի, որոնք կամրացվեն գետի տարբեր հատվածների կամուրջներից և կհավաքեն ջրի բերած աղբը, ինչն հետո հեշտությամբ կմաքրվի։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!