Սիսիանը երիտասարդական մայրաքաղաք
Subscribe by RSS or Email


Սիսիանը երիտասարդական մայրաքաղաք

 

Հեղինակ.

 

Սիսիանը երիտասարդական մայրաքաղաք



ՀՀ երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին հանձնեց ՀՀ 2014 թ. երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին եւ հավաստագիրը: Սիսիանը հռչակվեց այս տարվա երիտասարդական մայրաքաղաք: ՀՀ օրհներգի հնչուններին հաջորդում է Սիսիանի ձոներգը, որ գրվել է հատուկ այս առիթով:


2014 թվականին Սիսիանում իրականացվելու են տարաբնույթ երիտասարդական ծրագրեր, որոնք նախաձեռնել են նախարարությունը, Սյունիքի մարզպետարանը եւ Սիսիանի քաղաքապետարանը: Քաղաքի երիտասարդներն իրենք էլ հանդես կգան նախաձեռնություններով:
Սիսիանի համայնքի ավագանու երիտասարդ անդամ Արման Գրիգորյանը որպես քաղաքի իշխանության մի մասնիկ իր ուշադրությունը ողջ տարվա ընթացքում կսեւեռի երիտասարդության խնդիրներին: Սիսիանը մտավոր ներուժ ունի, որին տեր պետք է կանգնել:
ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթը միտված է մարզերում երիտասարդական կազմակերպությունների եւ ենթակառույցերի զարգացմանը: Այն կնպաստի երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջեւ գործընկերային հարաբերություններ հաստատելուն:
Սիսիանը 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք դարձավ 2013 թվականին՝ փորձագիտական գնահատականների եւ առցանց քվերակության համադրմամբ: Սիսիանի մրցակիցն էր ՀՀ հոգեւոր մայրքաղաք Էջմիածինը: Մրցույթում Սիսիանը հավաքել է 988, իսկ Էջմիածինը՝ 835 միավոր:


Սրբուհի Գրիգորյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031