Գործազուրկներ դեռ սպասում են կառավարության ծրագրերին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գործազուրկներ դեռ սպասում են կառավարության ծրագրերին


Գործազուրկներ դեռ սպասում են կառավարության ծրագրերին

 

Հեղինակ.

 

Գործազուրկներ դեռ սպասում են կառավարության ծրագրերին
2014 թվականից կառավարության որոշմամբ գործազրուրկներին տրվող նպաստները վերացել են: Կապանի զբաղվածության մարզային կենտրոնը մոտ 5 տասնյակ քաղաքացիների այս ընթացքում հրաժարվել է գործազրկության նպաստ նշանակելուց: Արդեն երեք ամիս է անցել ,սակայն կառավարությունը չի հաստատել գործազրկության նպաստին փոխարինող որևէ ծրագիր :

Գործազրկության նպաստների վերցման մասին որոշումը կայացնելիս պատճառաբանվում էր, թե դա խանգարում է, որ գործազուրկը աշխատանք փնտրի և այդ կերպ փորձում են խթանել , որ գործազուրկն աշխատաշուկայում ակտիվանա :Կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանը նշում , դա ունի իր դրական և բացասական կողմեր:


Ռուբեն Պողոսյանը թվարկում է հավանական ծրագրերը, որոնք կիրականացվեն, բայց դեռ չի շտապում ժամկետներ նշել:Միայն ասում է ,որ ծրագրեր մշակված են: Այս ընթացքում գործազուրկներ չեն շտապում գրանցվել զբաղվածության կենտրոնում:


Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!