Նոր մանրամասներ Կապանում տեղի ունեցած ինքնահրկիզման մասին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Նոր մանրամասներ Կապանում տեղի ունեցած ինքնահրկիզման մասին


Նոր մանրամասներ Կապանում տեղի ունեցած ինքնահրկիզման մասին

 

Հեղինակ.

 

Նոր մանրամասներ Կապանում տեղի ունեցած ինքնահրկիզման մասին

Մարտի 18-ին, ժամը 07.03-ին Սյունիքի մարզի փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց քաղաքացի է ինքնահրկիզվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում հայտնաբերվել է 1936 թ. ծնված Մինաս Պապյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ Իլյա Բարսեղյանի այրված դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ ոստիկանության տվյալների ինքնահրկիզումը կատարվել է բենզինի միջոցով:
Հարևանները հրաժարվեցին տեսախցիկի առջև որևէ բան խոսելուց, սակայն հայտնեցին, որ 78-ամյա ծերունին ապրում էր միայնակ: Կինը մեկ տարի առաջ էր մահացել: Նրա երկու որդիները թեև գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, սակայն միշտ էլ տիրություն են արել իրենց հորը, նշեց հարևանուհի Մարինե Հարությունյանը: Վերջինիս խոսքով բոլորն էլ սիրում ու հարգում էին ծերունուն, ինքն էլ հաճախակի այցելում, օգնում էր նրան: Որևէ լուրջ առողջական խնդիր չուներ, միայն վերջին ժամանակներս սրտից էր գանգատվում: Դեպքի մասին շատ բան ասել չեմ կարող, ավելացրեց հարևանուհին, միայն գիտեմ, որ փաստաթղթեր է թողել ու նամակ գրել: Մոտավորապես այս բավանդակությամբ. «Բոլորից շնորհակալ եմ, բայց ինձ կներեք, էլ մենակությանը չեմ դիմանում»:


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!