Ավարտվեց նաև վոլեյբոլի տղաների առաջնությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ավարտվեց նաև վոլեյբոլի տղաների առաջնությունը


Ավարտվեց նաև վոլեյբոլի տղաների առաջնությունը

 

Հեղինակ.

 

Ավարտվեց նաև վոլեյբոլի տղաների առաջնությունը


Ավարտվեց նաև վոլեյբոլի դպրոցականների քաղաքային առաջնությունը։ Առաջին տեղի համար պայքարում էին թիվ 9 ավագ և Դավիթ-բեկի միջնակարգ դպրոցի մարզիկները։ Տղաների մրցապայքարում 2:1 հաշվով հաթանակը նվաճեց Դավիթ-Բեկի դպրոցի թիմը։
Վարդանը Դավիթ-Բեկի միջնակարգ դպրոցի թիմի ավագն է: Թեև որոշել է ինժիներ դառնալ, սակայն սիրում է այս մարզաձևը և հաճույքով էլ մասնակցում է պարապունքներին։ Գոհ է նաև մարզչի աշխատանքից ու դպրոցի մարզասրահի պայմաններից:

2:1 հաշիվը գրանցվեց նաև երրորդ տեղի համար պայքարում:Այստեղ հաղթանակ տարավ թիվ 2 ավագ դպրոցի թիմը, որի մրցակիցները Ծավի դպրոցականներն էին: Թիվ 2 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Բեգլարյանը այս հաղթանակում կարևորեց թիմի ավագ Սերգեյ Եղիազարովի մասնակցությունը, հույս հայտնելով, որ նրան հետագայում հնարավոր է տեսնենք ավելի լուրջ մրցաշարերում:

Թեև հայտնի դարձան հաղթողները, բայց գլխավոր մրցավար Սուրիկ Մանուչարյանը այդքան էլ գոհացուցիչ չի համարում ցուցադրված խաղերը։ Այնուամենայնիվ այս առաջնությունում նա կարևորեց գյուղի դպրոցների մասնակցությունը: Նրանք պայքարում էին մրցանակային տեղերի համար:

Հաղթող թիմերը կմասնակցեն մարզային փուլին:


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!