"Կապանցին հեքիաթների չի հավատում"Րաֆֆի Հովհաննիսյան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » "Կապանցին հեքիաթների չի հավատում"Րաֆֆի Հովհաննիսյան


"Կապանցին հեքիաթների չի հավատում"Րաֆֆի Հովհաննիսյան

 

Հեղինակ.

 

"Կապանցին հեքիաթների չի հավատում"Րաֆֆի Հովհաննիսյան
Մեկ տարվա ընդմիջումից հետո «Ժառանգություն» խմբակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին Կապանում էր: Ինչպես ինքն է ասում, հավատարիմ կապանցուն այս ընթացքում լիքը կարոտել է: Շատ դժավարին ճանապարհ միասին անցնելով ՝ կապանցին իր պարզ, շիտակ քաղաքացիական վարքով, ցույց է տվել, թե ինչպես պետք է Հայաստանը փոփոխվի. այս խոսքերով սկսեց "Ժառանգության" առաջնորդը իր ելույթը:
Կապանցին հեթիաթների չի հավատում՝ հեքիաթներ հյուսվում են մեր անցած տարվա պայքարի մասին՝ ով ուզում է հավատալ, ով չար է , ով ուզում է պառակտել մեր ազգը կարող է խոսել հազար ու մեկ բանից",-ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
"Ժառանգությունը" տարավ իր պաքարը առանց որևէ քաղաքական ուժի ու զորակցության: "Սակայն բոլորս էլ գիտակցում ենք ,որ այսպես շարունակվել հնարավոր չէ՝ աղքատություն,արտագաղթ: Մենք եկել ենք այստեղ հերթական անգամ և որպես հարգանքի տուրք ,բայց առաջին հերթին խոստովանեմ ,որ ես ձեզանից եմ ուզում լսել ինչ պետք անել",- դիմելով դահլիճում հավաքվածներին նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը կապանցիներին կոչ արեց ,համատեղ պայքարի վերջին 10 տոկոսը ի կատար ածել, քանի որ 90 տոկոսը արդեն արել են :Մեր վիճակը սահմանային է ու 3-4 տարի հետո, եթե այսպես շարունակվեց պետություն չի մնա :Կմնա ինչ որ մի տարածք նշեց բանախոսը :
"Ժառանգություն" կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը էլ ընդ գծեց ,որ ,իրենք "չընտրություններից" հետո մի քանի անգամ եկել են Կապանի ,որպեսզի հանրապետության մյուս վայրերում մարդիկ տեսնեն չպետք է վախենալ փողոց դուրս գալ :

Կապանցիները ևս հնարավորություն ունեցան իրենց հարցեր ուղղելու Րաֆֆի Հովհաննիսյան ու իրենց առաջարկություններ արեցին.
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!