Վերապատրաստման դասընթաց ԿԱԻ-ում ՝ այս անգամ ուսմասվարների համար
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վերապատրաստման դասընթաց ԿԱԻ-ում ՝ այս անգամ ուսմասվարների համար


Վերապատրաստման դասընթաց ԿԱԻ-ում ՝ այս անգամ ուսմասվարների համար

 

Հեղինակ.

 

Վերապատրաստման դասընթաց ԿԱԻ-ում ՝ այս անգամ ուսմասվարների համար


Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղում մեկնարկեց հերթական վերապատրաստման դասընթացը։ Այս անգամ նոր մեթոդական , կազմակերպական , ուսումնական պլանի,դասացուցակի կազմման և այլ կարևոր հարցերի շուրջ փորձն ու գիտելիքները մասնաճյուղի մասնագետները կկիսեն Կապանի և Մեղրու տարածաշրջանի դպրոցների ուսմասվարների հետ։

«Դասընթացները վարելու են մեր մասնագետները, ովքեր լավ ուսումնասիրել են փաթեթը , տիրապետում են և արժանվույն կներկայացնեն նյութը մեր մասնակիցներին։ Հրավիրված են նաև Մեղրու տարածաշրջանի դպրոցների ուսումնական գծով փոխտնօրենները , ինչպես նաև Կապանի տարածաշրջանի բոլոր համայքներից»,-նշեց Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղի տնօրեն Մագդա Գևորգյանը։

Հանրակրթության բնագավառի օրենսդրության, հենքային ուսումնական պլանի , հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների ուսումնական գործընթացում կիրառման մասին ուսմասվարների հետ խոսեց մասնագետը։

«Համապարփակ այս վերապատրաստման դասընթացի աշխատանքն ամբողջովին իրականացրել են ԿԱԻ մասնագետները։ - Այսօր այդ հարցն էլ ծագեց, որ ուսումնական գծով փոխտնօրենների տեղակալները չունեն համապատասխան ուղեցույցներ, որոնց օգնությամբ կարելի կլինի առաջնորդվել։ Պարզապես օգտագործում են այն տեղեկագրերը, որ ստանում եմ դպրոցները»,-ասում է ԿԱԱ-ի մասնագետ Վարդուհի Օհանջանյանը։

Ամեն անգամ Կրթության պետական տեսչության ստուգումների ժամանակ բոլոր դպրոցների տնօրեններն ու ուսումնական գծով փոխտնօրենները կանգնում են դժվարությունների առջև։ Խնդիրները շատ են, ուսմասվարները հիմնականում ներդպրոցական վերահսկողությունն են իրականացնում, ինչի հետ կապված բազում խնդիրներ են առաջանում։ Թիվ 2 ավագ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Հայկ Հակոբյանի խոսքով, նման դասընթացի կարիքն իսկապես զգացվում էր։

«Ուսումնական գծով փոխտնօրենների վերապատրաստման դասընթացներ հազվադեպ են եղել,ու այս ֆորմատով չի եղել։ Շատ դեպքում ուսմասվարը կարծես թե ինքնագործունեությամբ է զբաղված, առաջնորդվելով իհարկե որոշակի մեթոդական ցուցումներով։ Կհաղորդակցվենք մանկավարժական նորագույն մեթոդիկային, մեր խնդիրները կբարձրացնենք»։

Դասընթացը կտևի մինչև մարտի 20-ը։ Մասնակիցներն ակնկալում են ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Նկարը՝ www.b24.am-ի
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!