"7 տնօրեն, երբևէ, չի եղել ,որ հիմա էլ ազատվեն աշխատանքից'' Սմբատ Համբարձումյան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » "7 տնօրեն, երբևէ, չի եղել ,որ հիմա էլ ազատվեն աշխատանքից'' Սմբատ Համբարձումյան


"7 տնօրեն, երբևէ, չի եղել ,որ հիմա էլ ազատվեն աշխատանքից'' Սմբատ Համբարձումյան

 

Հեղինակ.

 

"7 տնօրեն, երբևէ, չի եղել ,որ հիմա էլ ազատվեն աշխատանքից'' Սմբատ Համբարձումյան
Բնապահպանության նախարարության 2014 թվականի գերխնդիրներից մեկը Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծումն է: Կառավարությունը դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ հաստատել է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» պետական ոչ առեվտրային կազմակերպության կանոնադրությունը: Կենսոլորտային համալիրի ստեղծման արդյունքում պահպանության տարբեր ռեժիմներ ունեցող մի քանի բնապահպանական տարածքներ միավորվում են: Խոսքը վերաբերում է`
«Արևիկ» ազգային պարկին, «Շիկահող» պետական արգելոցին, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերին։ Սմբատ Համբարձումյանը նշանակվել է «Զանգեզուր կենսոլորտային համալիր»ՊՈԱԿ-ի տնօրեն: Մարտի 11-ին արդեն կազմակերպությունը գրանցվել է պետական ռեգիստրում և այս օրերին հանձման ընդունման աշխատանքներ են ընթանում: Նորանշանակ տնօրենը, առայժմ, որևէ ծրագրի մասին չի շտապում խոսել: Սմբատ Համբարձումյանը հերքում է էլեկտրոնային կայքերից մեկում`slaq.am-ում տեղ գտած այն հրապարակում, որտեղ նշվում , թե իբեր մեկ նշանակումով 7 արգելոցի տնօրեններ ազատվեն են աշխատանքից: '7 տնօրեն երբևէ չի եղել,որ ազատեմ աշխատանքից'',-ասում է կենսոլորտային համալիրի տնօրենը: "Շիկահող" պետական արգելոցի արդեն նախկին տնօրեն Ռուբեն Մկրտչյան իր հերթին մեկնաբանեց կատարվող փոփոխությունները :Նրա կարծիքով ավելի արդյունավետ են աշխատելու ու կենսոլորտային համալիրի ստեղծում շրջակա միջավայիր ու հատուկ պահպանվող տարածքների վրա դրական ազդեցություն կունենա:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!