Ամփոփվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ամփոփվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները


Ամփոփվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները

 

Հեղինակ.

 

Ամփոփվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները
Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վաչությունը ամփոփել է արդյունքները: Եվ այսպես` փետրվարի 22-ից մինչև մարտի 11-ը ընկած ժամանակահատվածում երեխաները իրենց գիտելիքները ստուգեցին 11 առարկաներից,միայն աստղագիտությունից օլիմպիադա չի եղել, սա էլ այն պատճառով, որ դպրոցում առարկան չի դասավանդվում, հետևաբար ,դպրոցական ու տարածքային փուլեր ևս չեն անցկացվել:

Վարչության պետը նկատում, որ նախորդ տարիներին նույնպես մաթեմատիկայի արդյունքները գոհացուցիչ չեն եղել: Իսկ մյուս առարկաների մասին խոսելով` Նարիա Ավանեսյանը նշում է ,որ աշակերտները կարողացել են պատվով հաղթահարել առաջադրանքներ: Հատկապես օտալ լեզուներից դպրոցականները բարձր միավորներ են վաստակել :Ֆիզիկայից ևս մարզի դպրոցականներ չեն զիջում իրենց գիտելիքներով:

Մասնակիցների թիվը շատ էր նաև նախնական զինվորական պատրաստականությունից, որքան էլ զարմանալի է հատկապես աղջիկներն են բարձր միավորներ հավաքել: Ընդհանուր առմամբ, հանրապետական փուլի ուղեգրերն են նվաճել 120-ից ավելի աշակերտներ:


Նաիրա Ավանեսյանի կարծիքով օլիմպիադաներ պետք է անցկացվեն բնագիտական առարկաներից, իսկ լեզուներից պետք է միայն մրցույթներ լինեն: Առաջարկությամբ վարչությունը դիմել է կրթության և գիտության նախարարությունը : Ցածր արդյուքներ է գրանցվել նաև պատմություն առարկայից: Ընդամենը մեկ աշակերտ է առաջին կարգի մրցանակի արժանացել: 20 միավորից 13,75 միավոր է վաստակել:

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը կմեկնարկի մարտի 16-ին
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031