ՓՄՁ ոլորտում երիտասարդների տեղեկացվածությունը գտնվում է ցածր մակարդակի վրա
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ՓՄՁ ոլորտում երիտասարդների տեղեկացվածությունը գտնվում է ցածր մակարդակի վրա


ՓՄՁ ոլորտում երիտասարդների տեղեկացվածությունը գտնվում է ցածր մակարդակի վրա

 

Հեղինակ.

 

ՓՄՁ ոլորտում երիտասարդների տեղեկացվածությունը գտնվում է ցածր մակարդակի վրա



Որքանո՞վ են երիտասարդները ներգրավված փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործընթացում։ Այս հարցը քննարկելու համար «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ֆորում քննարկում։ Հրավիրվել էին տարբեր բնագավառների աշխատակիցներ, ուսանողներ, բանկերի ներկայացուցիչներ։ Մասնակիցների նպատակն էր հենց տեղում բացահայտել, թե Կապանի տարածաշրջանում ինչ խնդիրներ ունի ՓՄՁ ոլորտը։ Քննարկման արդյունքում պարզվեց՝ առկա է ոլորտի զարգացմանը խոչնդոտող մի շարք հանգամանքներ։ Գլխավոր խնդիրը երիտասարդների տեղեկացվածության ցածր մակարդակն է,-նշում է կազմակերպիչ Ժենյա Նավասարդյանը։

Հաշվի առնելով մարզի գյուղատնտեսության համար նպաստավոր պայմանները քննարկվեց նաև այս ոլորտը։ Մասնակիցների մեծ մասը այն կարծիքին էր, որ հաճախ բնակիչները դիմում են խորամանկության։ Փորձում են օգտվել գյուղատնտեսության համար տրամադրվող ամենացածր տոկոսադրույքով վարկերից՝ այն օգտագործելով այլ նպատակներով։

Քննարկման մասնակիցները ևս մեկ անգամ մատնանշելով տեղեկացվածության ցածր մակարդակը՝ առաջ քաշեցին լուծման տարբերակներ։
"Առաջարկված լուծումներից մեկը կլինի այն, որ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից շուտով կիրականացվի մասնագիտացված դասընթացներ։ Մասնագետները կհրավիրվեն մայրաքաղաքիցնք",-նշեց "Ջինիշյան" հիշատակի հիմնադրամի Կապանի ծրագրային պատասխանատու Ժենյա Նավասարդյանը։

Ինչպես նշեց կազմակերպիչը նաև նպատակ ունեն միջոցներ ձեռնարկել, որ Կապանում կրկին գործի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը։



Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!