Դավիթ Վարդանյանի գործով նիստը կրկին հետաձգվեց
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Դավիթ Վարդանյանի գործով նիստը կրկին հետաձգվեց


Դավիթ Վարդանյանի գործով նիստը կրկին հետաձգվեց

 

Հեղինակ.

 

Դավիթ Վարդանյանի գործով նիստը կրկին հետաձգվեց


Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով մարտի 13-ի ժամը 14:00-ին նշանակված դատական նիստը նախ մեկ ժամով հետաձգվեց: Դատավոր Նապոլեոն Օհանյանը ընդմիջում հայտարարեց՝ հնարավորություն տալով պարզելու, թե ինչու դատավարությանը չի ներկայացել ամբաստանյալի շահերի պաշտպան Վահան Հայրապետյանը: Վերջինս մինչև ընդմիջման ավարտը ներկայացավ և տեղեկացրեց, որ Երևան-Կապան ճանապարհին ձնաբքի մեջ էր մնացել։ Այս անգամ դատական նիստին միայն մեկ վկա էր ներկայացել՝ Ոստիկանության կապիտան Զորիկ Վարդանյանը, ով մասնակցել էր Դավիթ Վարդանյանի բերման ենթարկելու օպերացիային։ Հենց վերջինս էլ իր ձեռքով (Դավիթի հայերենի չիմացության պատճառով) գրել էր բացատրությունը, որն իր խոսքով, տվել էր ամբաստանյալը։ Ոստիկանի և մեղադրյալի ցուցմունքներն իրար չհամապատասխանեցին։ Նաև տարաձայնություններ եղան ձերբակալելուց հետո կասկածյալին կերակրելու, զանգի և փաստաբան ունենալու հնարավորությունների հարցերում։

Նախորդ նիստում պաշտպանը միջնորդել էր, որ այս նիստին ցուցմունք տային նաև դատական բժիշկները, որոնք իրականացրել էին Դավիթ Վարդանյանի հետազոտությունը ։ Վերջիններս դատական նիստին չներկայացան, հեռախոսագրով տեղեկացրել են , որ ծանուցագիր չեն ստացել։ Մինչդեռ դատավոր Նապոլեոն Օհանյանը ներկայացրեց անդորագրերը, որ ծանուցագրերն ուղարկված են եղել։

Դատավորի որոշմամբ նիստը հետաձգվեց և կկայանա մարտի 28-ին։ Իսկ դատապաշտպան Վահան Հայրապետյանը հրաժարվեց պարզաբանել այն տեղեկությունը, թե աշխարհահռչակ ծանրամարտիկի որդին նաև ԱՄՆ-ում է կասկածվել թմրամիջոցների ապօրինի տնօրինման, գողության և կողոպուտի համար։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!