Վլադիմիր Գասպարյան: «Ձեր բախտը բերել է, դուք նման մարզպետ ունեք»
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վլադիմիր Գասպարյան: «Ձեր բախտը բերել է, դուք նման մարզպետ ունեք»


Վլադիմիր Գասպարյան: «Ձեր բախտը բերել է, դուք նման մարզպետ ունեք»

 

Հեղինակ.

 

Վլադիմիր  Գասպարյան: «Ձեր բախտը բերել է, դուք նման մարզպետ ունեք»


Նման աշխատանքային հանդիպում Սյունիքում ոտիկանապետ Վլադիմիր Գասպարյանը առաջին անգամ էր ունենում։ Այն ,ինչի մասին ժամից ավելի տևած ելույթի ընթացքում խոսեց ոստիականապեը վերաբերում էր բոլորին մարզպետարանի աշխատակիցներին, համայնքապետերին ,հանրակրթական դպրոցների տնօրեններին ու մի շարք կառույցների ղեկավարներին։ Ոչ թե համագործակցելու,այլ աշխատելու ենք միասին նշեց Վլադիմիր Գասպարյանը։ «Աչքին սովոր արատավոր երևույթները մեր միջից պետք է հանենք"։


Բարեփոխումները իրենց դրական արդյունքն են տվել մայրաքաղաքում, հերթը մարզերինն է։ Անչափահասների հետ կատարվող աշխատանքները հասցվել են վարչության մակարդակի։ Վլադիմիր Գասպարյանը նախ սկսեց հանրակրթության ոլորտից՝ դպրոց, փողոց և ընտանիք փոխհարաբերություններից։ «Ոչ ոքի մի մեղադրեք ձեր երեխայի վատ դաստիարակության համար»։
Ոստիականապետի հրամանով մարզի 5 ավագ դպրոցներում կաշխատի ոստիկանության աշխատակիցը։ Դեռահասների կողքին կանգնած կլինի , կօգնի խորհրդատվության ու իրավական առումներով։ Դպորցում բոլորը՝ ուսուցչից սկսած բոլորը պաշտպանության կարիք ունեն։ Վլադիմիր Գասպարյանը հորդորեց խուսափել անօրինական զենք - զինամթերք պահելուց։»Դա էլ է ձեր ընտանիքին վերաբերում» ։

Ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքը իր աշխարհագրական դիրքով կարելի է ասել թմրաբիզնեսի տարանցիկ ճանապարհ է դարձել։ «Հարևան երկրներից տարբեր ճանապարհներով թմրանյութեր են արտահանվում և ներկրվում, դուք ինձնից լավ գիտեք, այս հարցին էլ փիլիսոփայանկ մոտցում չի լինելու»,- փորձելով սթափեցնել կառույցի աշխատակիցների՝ ընդգծեց ոստիականապետը։

Ոստիկանությունը ոչ թե կազմակերպություն, այլ գեատեսչություն է։ Որի դռները 24 ժամ պետք է բաց լինեն հոգսաշատ քաղաքացու առջև։ Վլադիմիր Գասպարյանը կարելի ասել գծագրեց կատարյալ ոստիկանի կերպարը, ով պետք է կանգնած լինի անպաշտպան քաղաքացու կողքին։ Սրտացավ, վստահություն ներշնչող, մարդասիրությամբ լցված.սա է ներկայիս ոստիակնի կերպարը։ Տարվա կեսերից ոստիականության աշխատակիցները նոր համազգեստ կկրեն։ «Նոր համազգեստով նոր ոստիական»,- այսպիսի գնահատական տվեց բարեփոխումներին Վլադիմիր Գասպարայնը։ «ձեր բախտը բերել է ,որ նման մարզպետ ունեք,-դիմեց ներկաներին ոստիկանապետը։ Ունեք պարկեշտ, ազնիվ, սրտացավ ,կրթված ղեկավար»։ Այս խոսքերից հետո Վլադիմիր Գասպարյանը մարզպետ Վահե Հակոբյանին հանձնեց ոսկե կրծքանշան ։ Իսկ Վահե Հակոբյանը՝ Խուստուփ սարի պատկերով բնանկարը։

Վլադիմիր  Գասպարյան: «Ձեր բախտը բերել է, դուք նման մարզպետ ունեք»


Բարեփոխումներից մեկն է լ վերաբերում էր Քաջարանին. շուտով ոստիականության բաժանմունքը բաժնի կարգավիճակ կստանա։ Ոստիկանապետտ անակնկալ էր պատրաստել նաև Վարդան Գևորգյանի ծծնդյան օրվա առթիվ։ Իսկ Քաջարանի քաղաքապետի պատասխան նվերն էր 92-94 թթ-ի Արցախյան ազատամրտի ոսկե մեդալը։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!