Ի՞նչ է տալիս Էրեբունի ԲԿ-ի հետ համագործակցությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ի՞նչ է տալիս Էրեբունի ԲԿ-ի հետ համագործակցությունը


Ի՞նչ է տալիս Էրեբունի ԲԿ-ի հետ համագործակցությունը

 

Հեղինակ.

 


Ի՞նչ է տալիս Էրեբունի  ԲԿ-ի  հետ համագործակցությունը

Նյարդաբանի, ոռուցքաբանի, սրտաբանի, ներզատաբանի և գինեկոլոգի սենյակների դռների առջև գոյացած հերթերը բժիշկներին այլևս չեն զարմացնում։ Առավել ևս կանանց միամսյակի տոնի շրջանականերում կազմակերպված բաց դռների օրերին . այցելուների թիվը սովորականից շատ է լինում։ Էրեբունի բժշկական կենտրոնից ժամանած բժիշկների մասին ոչ բոլորն էին տեղյակ։ Ժանետտա Բաբայանը սովորականի պես եկել էր իր նյարդաբանի մոտ ընդունելության, բայց մայրաքաղաքից ժամանած մասնագետներն են հետազոտել ու ոչ մի տարբերություն չի տեսել:
Գանգատները այնքան շատ են , որ կանանցից ոմանք նույնիսկ չգիտեն առաջնահերթ որ մասնագետնի դուռը բախեն։ Ալիսա Աթայայանի խոսքով բազմաթիվ կիստաներ ունի և ուռուցքաբանի մոտ հետազոտվելու էր եկել իմանալու հետագա վիճակը:
Ուռուցքաբան Ֆելիքս Պերիխանյանին դիմողները հիմնականում ստամոքսի, թոքերի և կրծքագեղձի հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդներն են, ովքեր հաշվառման մեջ են գտնվում ։ Բժիշկը , համեմատելով նախնական թվերը , ընդգծում է ՝ ցուցանիշները այնքան էլ գոհացուցիչ չեն։" Համեմատելով բնակիչների թիվը հաշվառված հիվանդների հետ ուռուցքով հիվանդները քիչ չեն",-ասում է:
Չնայած բաց դռները կանանց միամսյակի առթիվ էին հայտարարվել, տղամարդիկ էլ պակաս հետազոտթյան կարիք չունեին ու առիթից օգտվելով դիմել էին բժշկի։ Ուժեղ սեռը առավել շատ սրտաբանի խորհրդատվության կարիք ուներ ։
Իսկ նյարդաբան Հայկ Մարգարյանին հիվանդները ամենատարբեր գանգատներով էին դիմում։ Այն որ 50-անց կանանց շրջանում նյարդային լարվածությունն ու գլխացավն են հիմնականում ամհանգստացնում, մասնագետը չի ժխտում։
«Էրեբունի բժշկական կենտրոնի հետ Սյունիքի համագործակցությունը 2006 թվականից է սկիզբ առել,- նշում է փոխտնօրենը: Իսկ թե ինչ արտոնություններ են տալիս հիվանդներին սերտ հարաբերությունները բուժհաստատության հետ , Տիգրան Խուդավերդյանը պարզաբանում է . « Տնեց եսիմ ինչ արտոնություններ չկան, անհրաժեշտության դպեքում աջակցում ենք»:
Մասնագետների խումբը երեկ Մեղրիում էր, այսօր Կապանում, իսկ մյուս օրերին նրանք կընդունեն նաև մարզի մյուս քաղաքների հիվանդներին:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!