Թումանյանի Գիքորը 21-րդ դարում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Թումանյանի Գիքորը 21-րդ դարում


Թումանյանի Գիքորը 21-րդ դարում

 

Հեղինակ.

 

Թումանյանի Գիքորը 21-րդ դարում


Ինչ արած 21-րդ դարը իր պահանջներն է թելադրում։ Անգամ Հովհ. Թումանյանի էստի համեցե՛ք, էստի համեցե՛ք կանչող «Գիքորը», որ գրեթե բոլոր երեխաներին հուզմունք էր պատճառում, այսօր վերածվել է կատագերգական հերոսի և ծիծաղ է պարգևում փոքրերին, ինչու չէ նաև մեծերին։

Ներկայացման մեջ 2 Գիքոր տեսնելը հանդիսատեսի աչքին անսովոր էր։ Ինչպես պարզվեց խեղճ ու միամիտ Գիքորի կողքին հայտնված սրամիտ Գիքորը մի հասարկ տղա է, որ ամեն անգամ մի նոր փորձանք է բերում տիրոջ գլխին և փորձում պաշտպանել իսկական Գիքորին:

Բազազ Արտեմի կերպարը մարմնավորող Ռոբերտ Աղաջանյանը այն կարծիքին է, որ ներկայումս էլ կան խազեյիններ, բայց գիքորներ չկան։ Այժմյան երիտասարդները մեծ մասամբ խելացի ու սրամիտ են։

Իսկ հանդիսատեսները ուրախ էին, որ Գիքորը չի մահանում և վերջում գնում է իր նանիյի ու Զանիյի մոտ։

Ներկայացումը մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորությամբ ցուցադրվել է մարզի 10 համայնքներում։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!