Ի՞նչ արժեր ամենաթանկ ծաղկեփունջը մարտի 8-ին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ի՞նչ արժեր ամենաթանկ ծաղկեփունջը մարտի 8-ին


Ի՞նչ արժեր ամենաթանկ ծաղկեփունջը մարտի 8-ին

 

Հեղինակ.

 

Ի՞նչ  արժեր  ամենաթանկ  ծաղկեփունջը  մարտի 8-ին


Կանանց միջազգային տոնից ընդամենը 3 օր է անցել, իսկ ծաղկի սրահներում արդեն եռուզեռ չի նկատվում: Նոր ստացված ծաղիկներն էլ սպասում են իրենց հասցեատերերին: Մարտի ութին ինչ-որ պետք էր գնեցին, բարեմաղթանքները շռայլեցին ու այսօր փողոց դուրս գալիս կանանց դեմքերից կարելի էր ենթադրություն անել , թե ում սպասելիքները ինչքանով են արդարացել կամ առհասարակ զգու՞մ են , որ միամսյակը դեռ շարունակվում է :

Ծաղկավաճառները ամեն տարվա պես պնդում են, որ գնային փոփոխություն տոն օրերին գրեթե չի եղել: Պարզաբանում են, որ ծաղիկները վաղուց են թանկացել : Երկարոտն հոլանդական վարդի մեկ հատը մինչ օրս արժե 1500-2000 դրամ: Դրա համար էլ ոմանք նախընտրել էին մեկ հատով սահմանափակվել, իսկ ծաղկեփնջի գինը թանկացնում են հատկապես ձևավորման պարագաները: 3 հատ ծաղիկ մի քիչ ձևավորում ու 10 000 դրամ գինը փակցված է :

Մատների վրա հաշված տղամարդիկ են, որ սիրելիին հաճույք պատճառելու համար խանութ մտնելիս ասում են ՝ գինը էական չէ, - ընդգծում են ծաղկապավաճառները: Նրանցից մեկը 78-ամյա Դոնիկ Առաքելյանն էր : Գուցե հենց մշտական ուշադրությունն է , որ ամուսինները մինչ օրս չեն բաժանվել." 78 ես եմ, 76 կինս, առանց նրա չեմ կարող, ասում է տարեց մարդը: Ամեն տարի ծաղիներ եմ նվիրում, այսքան տարի է միասին ենք հիմա եմ հասկանում,թէե որն է իսկական զգացմունքը:"

Ծաղկավաճառները գաղտնիքները չեն բացում, եկամտի մասին էլ շատ չեն խոսում, միայն մի խանութում նշեցին ամենաթանկ ծաղկեփունջը, որ մարտի 8-ին վաճառել են 20 հազար դրամ արժեր: Ինչ վերաբերում է տեսականուն՝ նույնն է՝ վարդեր, շուշաններ, դրախտի ծաղիկ: Այս տարի միակ փոփոխությունը այն էր, որ գնորդները ամենաշատը նախընտրել էին քաղցրավենիքով պատրաստված հավաքածուներ, որոնք, ըստ վաճառողների, պահանջարկ ունեն:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!