Կապանի արտաքին տեսքը,կարծես խաթարվել է
Subscribe by RSS or Email


Կապանի արտաքին տեսքը,կարծես խաթարվել է

 

Հեղինակ.

 

Կապանի արտաքին տեսքը,կարծես խաթարվել է
Եղանակները հենց տաքանում են Կապանի Չարենցի փողոցը մարդաշատ է դառնում: Գետափնյա հատվածով զբոսնելը հատկապես երեկոյան ժամերին շատերի սիրած զբաղմունքն է: Հաստաբուն ,սաղարթախիտ սոսիներ են այս փողոցի ամբողջ հմայքը ,որոնք մարզկենտրոն այցելած զբոսաշրջիկների ուշադրությունից անգամ չէին վրիպում: Կապանի կոմունալ ծառայության իրականացրած էտման արդյունքում ներկայումս Չարենցի փողոցը, կարծես, կորցրել է իր երբեմնի հմայքը: Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ ծառերը հենասյուների են վերածվել:
Բնակիչների կարծիքով գովելի է, որ հետևում են քաղաքի սանիտարական վիճակին ,սակայն պետք է նաև խորհրդակցել մասնագետների հետ ու ճիշտ էտել ծառերը: Այժմ, կարծես խաթարվել է Կապանի արտաքին տեսքը :Բնապահպան Վլադիկ Մարտիրոսյանից հետաքրքվեցինք արդյոք ինպես պետք է ճիշտ էտել ծառերը:Նրա խոսքով ծառը, երբ որ էտում են անկախ ծառի տրամագծից կմաղքային ճյուղերից պետք է առնվազն մետր մետրուկես ճյուղեր թողնվեն, որպեսզի արագ սաղարթը ձևավորվի այնպիսի պատկերացում թող չլինի, որ միայն արմատն է սաղարթին սնուցում:
Կոմունալ ծառայության տնօրենի պաշտոնակատար Գարիկ Յավրումյանը նշում է ,որ շատ դեպքերում բնակիչների դիմում- բողոքների հետքերով են գնացել ու հարկադիր էտել ծառերը: Խոսքը վերաբերում է հատկապես շենքերի հարակից տարածքների ծառերին:
"Բնակիչները դժգոհում են ,որ ծառերը խանգարում են իրենց բնակարանի լուսավորությանը",- ասում է նա:
Գարնանային էտումը կատարելիս Գարիկ Յավրումյանը հավաստիացնում է ,որ կխորհդակցեն բնապահպաների հետ՝ հաշվի կառնեն բոլոր հանգամանքները:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031