Ինչ դիրքով քնել
Subscribe by RSS or Email


Ինչ դիրքով քնել

 

Հեղինակ.

 

Ինչ դիրքով քնել


Մարդու քնելու դիրքն անքնության պատճառ չի կարող դառնալ, սակայն հանգեցնել քնի այլ խանգարումների կամ վատ ինքնազգացողության, լիովին հնարավոր է:

Թիկունքի վրա

+Ամենալավ դիրքն է նրանց համար, ովքեր ցանկանում են լավ տեսք ունենալ. դիմային մկաններն այդ դիրքում թուլանում են, մաշկին ապահովելով թթվածնի բավարար մատակարարում: Արդյունքում թարմ տեսքն է ու կնճիռների ավելի ուշ դրսևորումը:

+ Գործնականում բացակայում է ստամոքսի և որովայնի խոռոչի վրա ճնշումը: Դրա շնորհիվ նվազում է դեպի կերակրափող ստամոքսահյութի արտամղման, ինչպես նաև այրոցի առաջացման ռիսկը: Դա, հատկապես, կարևոր է, որովհետև երեկոյան ժամը 10-օօ-ից մինչև 2.օօ-ը ստամոքսահյութն ամենից շատ է արտադրվում և, միաժամանակ, նվազում է թքարտադրությունը, որն էլ ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել կերակրափողի վնասման: Դրա համար, ովքեր հակված են այրոցի, ավելի լավ է քնեն թիկունքի վրա:

+Ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունն ամենանվազագույնն է, որըթույլ է տալիս լիովին հանգստանալ, դրա հետ մեկտեղ, թուլացնելով միջողնային սկավառակները, ինչն էլ իր հերթին լավ է օստեոխոնդրոզի կանխարգելման համար:

-Այս դիրքը հարմար չէ նրանց, ովքեր խռմփացնում են, նաև տառապում գիշերային ապնոէից (շնչադադար) կամ բրուկսիզմից (ատամների կրճտոց): Այս բոլոր տհաճությունների դրսևորումն ուժեղանում է, երբ մարդը քնում է թիկունքի վրա:

Կողքի վրա

+Նվազում է ծանրաբեռնվածությունը գոտկատեղի վրա, այնպես որ, այդպիսի ցավերի դեպքում դա ամենալավ դիրքն է:

+Վերին շնչուղիները չեն միակցվում, նշանակում է մարդը չի խռմփացնում, օրգանիզմն էլ թթվածնով բավականաչափ լավ է մատակարարվում: Այս ամենը լավացնում է քնի որակը, թույլ տալով առավելագույնս հանգստանալ: Այս դիրքը նաև նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը և նպաստում գլխուղեղի լավ աշխատանքին:

-Նման դիրքով քնելիս հաճախ թմրում է ձեռքը կամ ոտքը:

-Եթե սովոր եք այդ դիրքով քնելու, հարկ է հարմար բարձր ընտրել, այլապես կտուժի ողնաշարի պարանոցային հատվածը: Բարձը պետք է համապատասխանի ուսերի բարձրությանը, որպեսզի պարանոցը, զուգահեռաբար նաև իրանը, հորիզոնական դիրքում գտնվեն: Եթե սվորություն ունեք քնած ժամանակ ձեռքը գլխի տակ դնել, նշանակում է բարձը շատ ցածր է:

Որովայնի վրա

+Եթե տառապում եք որովայնի փքվածությամբ, այս դիրքը կթեթևացնի վիճակը: Հատկապես, այդ պատճառով էլ երբեմն փոքր երեխաներին պառկեցնում են որովայնի վրա:

-Ողնաշարի պարանոցային հատվածը գտնվում է անբնական դիրքում, ինչն էլ կարող է հանգեցնել ցավերի, նաև վատացնել գլխուղեղի արյան մատակարարումը, որովհետև ողնաշարի զարկերակներից մեկը երբեմն մասնակի փակվում է:

-Ներքին օրգանների, այդ թվում ստոծանու վրա բարձրանում է ճնշումը, օրգանիզմի թթվածնով մատակարարումը վատանում է:

-Դեմքի մաշկին թթվածնի մատակարարումը նույնպես նվազագույնն է, դրա համար ովքեր սիրում են այս դիրքով քնել, նրանց մոտ ժամանակից շուտ են կնճիռներ դրսևորվում:

Կարևոր է

Ձեզ հարմար դիրքով քնելուց զատ, անպայման ուշադրություն դարձրեք ներքնակին: Եթե պառկում եք անհարմար ներքնակի վրա, ստիպված եք լինում ամբողջ ժամանակ մի դիրքից մյուսին փոխվել: Իսկ դա անքնության ամենագլխավոր պատճառներից մեկն է: Ամենահարմարը կիսակոշտ ներքնակն է:

Ժողովրդական բժշկության միջոցները քնաբերների այլընտրանքային տարբերակ

Հանգստացնող հավաքածու

Մանրացնել առյուծագիի, կատվախոտի տերևներն ու ալոճենու ծաղիկները: Վերցնել յուրաքանչյուր խոտաբույսից 1-ական ճաշի գդալ, խառնել, վրան ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, 1 ժամ թրմել, քամել: Ընդունել օրական 3 անգամ, 1/4 բաժակ, տաք վիճակում, ուտելուց առաջ:
Հավասար քանակությամբ վերցնել երիցուկի ծաղիկներ, դաղձ, կատվախոտ, քեմոն, խառնել: 10 գ խանուրդի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 30 րոպե, քամել: Ընդունել օրական 2 անգամ, 0,5 թեյի բաժակ, ուտելուց առաջ:

Խնձորի թուրմ

Խնձորի թուրմը հանգստացնում է նյարդերը և հանում սթրեսը: 3 հատ միջին չափսի խնձոր լվանալ, կճեպը չմաքրել, մանր կտրտել և վրան ավելացնել 1 լ եռացրած ջուր: Թույլ կրակի վրա եփել մոտ 10 րոպե, այնուհետև թրմել 30 րոպե և ընդունել 1 բաժակ 1 թեյի գդալ մեղրով խառնած:

Հանգստացնող լոգանք

Քնելուց առաջ երիցուկի թուրմով հանգստացնող լոգանք ընդունել: 100 գ երիցուկի չոր ծաղիկների վրա ավելացնել 2 լ եռացրած ջուր, 15 րոպե թրմել և ավելացնել վաննայի մեջ: Պառկել տաք ջրի մեջ 15-20 րոպե:

Շաբաթական 2 անգամ փշատերևի թուրմով լոգանք ընդունել:

Կաթ ու մեղր

Քնաբեր արդյունքով են օժտված նաև կաթը (հատկապես, այծի) և մեղրը: Բավական է պարբերաբար ընդունել 1 բաժակ տաք կաթ 1 ճաշի գդալ մեղրով խառնած:

Ի դեպ

Ուշ ժամերին սնվելը կարող է գիշերային մղձավանջի պատճառ դառնալ: Բանն այն է, որ եթե ուտում եք քնելուց առաջ, ապա գլխուղեղը «կարծում» է, որ ցանկանում եք ոչ թե քնել, այլ օգտագործել ստացված էներգիան, դրա համար էլ նրա ակտիվությունը չի նվազում, ինչն էլ կարող է հրահրել տհաճ հետևանքներ:

Հեղինակ. Ն.Ա.Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012Աղբյուր. med-practic.com
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!