Որոշ գյուղերում հասարակական տրանսպորտը արդեն մի քանի ամիս է չի գործում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Որոշ գյուղերում հասարակական տրանսպորտը արդեն մի քանի ամիս է չի գործում


Որոշ գյուղերում հասարակական տրանսպորտը արդեն մի քանի ամիս է չի գործում

 

Հեղինակ.

 

Որոշ գյուղերում հասարակական տրանսպորտը արդեն մի քանի ամիս է չի գործում


Ձմռան գալուն պես առանց այն էլ դատարկված գյուղերը ավելի են անմարդաբնակ դառնում։ Սակայն գարնանը կարծես թե որոշ չափով աշխուժություն է նկատվում։ Շատերը վար ու ցանքով իրենց ձմռան պաշարը նորից հավաքելու համար բռնում են գյուղի ճամփան։ Բայց պարզվում է որոշ բնակիչների համար գյուղ հասնելը իսկական գլխացավանք է դառնում։ Վերջին ժամանակներս մարզի մի շարք գյուղեր սպասարկող հասարակական տրանսպորտը բացակայում է կամ գործում է ժամանակավոր սկզբունքով։
"26 ներմարզային երթուղիներից 5 երթուղիներում հաղթած ընկերությունները հրաժարվել են հետագա սպասարկումից,- նշում է մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը։ Կապանում այդ ուղսություններից են Կապան-Ճակատեն-Ծավ, Կապան-Դավիթ-Բեկ, Կապան-Անտառաշատ։

Կապան-Ճակատեն-Ծավ ուղղությունը սպասարկող երթուղային ընկերությունը արդեն մի քանի ամիս է հրաժարվել է ուղևորափոխադրում իրականացնելուց։ Նշենք, որ այս ուղղությամբ մեկ անձի համար ուղեվարձը կազմում էր 800 դրամ, Կապան-Դավիթ-Բեկ՝ 500, իսկ Կապան-Անտառաշատ 300 դրամ։ Իսկ փախադրում իրականացնելուց հրաժարվելը հիմնականում կազմակերպությունները պատճառաբանում են հետևյալ կերպ՝ բացակայում է ուղևորների հոսքը, ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակը և տնտեսապես ոչ շահութաբեր է։

Չգործող 11 երթուղու սպասարկման համար մրցույթային հանձնաժողովի կողմից անցկացվող մրցույթին հաճախ անգամ հայտեր չեն ներկայացվում, նշում է մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը,- և բնականաբար այդ երթուղիները չեն սպասարկվում։ Այս ամիս որոշ ուղղությունների համար կրկին կանցկացվի մրցույթ։

Բաժնի պետը անդրադարձավ նաև վերջին ժամանակներս կապանցիներին մտահոգող հարցին՝ քաղաքային տրանսպորտի գների թանկացմանը։ Մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի խոսքով անհանգստանալու կարիք չկա։ Փոխադրող ընկերչությունները դեռևս կշարունակեն սպասարկումը նույն գնով։

Մնում է հուսալ, որ գործող գները հետագայում չեն թանկանա, իսկ տրանսպորտի հույսին մնացած գյուղացիների անհանգստության հարցն էլ իր դրական լուծումը կգտնի։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!