Ծառը տնկելիս էլ պետք է հետևել կանոներին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ծառը տնկելիս էլ պետք է հետևել կանոներին


Ծառը տնկելիս էլ պետք է հետևել կանոներին

 

Հեղինակ.

 

Ծառը տնկելիս էլ պետք է հետևել կանոներին
Միջպետական մայրուղու երկայնքով `«Մարիլա» ընկերության հարակից տարածքը ընդամենը 2 ամիս կզարդարեն մեկ տասնյակից ավելի սաղարթախիտ՝ կատայլպա հրաշալի կոչվող ծառերը: Ծառատնկման նախաձեռնողները նախապատվությունը տվել են հենց այս ծառատեսակին մի պարզ պատճառով. այն արագաճ է, սաղարթախիտ և արտադրում է մեզ այդքան շատ անհրաժեշտ թթվածինը:

Եղանակային պայմանները բարենպաստ են ,այնպես որ ծառերը շատ արագ կբողբոջեն,եթե հաշվի առնեք նաև այն փաստ, որ 5 տարեկան ծառեր են տնկվել: Կատայլպա հրաշալին կանաչապատման համար լայն կիրառում ունի: Վլադիկ Մարտիրոսյանը նշում է՝ ցանկացած շիվ հողում դնելիս պետք է պահպանել մի շարք կանոներ:

Ծառատնկումից հետո բոլոր ծառերի բները մինչև կմաղքային ճյուղերի հիմքերը ներկվեցին:Այս ձևով կպաշտպանվեն վնասատուներից և արևահարումից : Իսկ ծառերի հետագա խնամքը ընկերության աշխատակիցների վրա է դրված 3-օր մեկ կջրեն:
Ծառերը "Խուստուփ "բնապահպանական հասարակական կազմակերպության տնկարանից են: Այն հիմնվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!