Կանանց միամսյակը մեկնարկեց նաև Քաջարանում
Subscribe by RSS or Email


Կանանց միամսյակը մեկնարկեց նաև Քաջարանում

 

Հեղինակ.

 

Կանանց միամսյակը մեկնարկեց նաև Քաջարանում


Կանանց նվիրված միամսյակի մեկնարկը նշվեց նաև լեռնագործների քաղաքում։ Քաջարանի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների կին աշխատակիցները և զոհված ազատամարտիկների մայրերն ու այրիները հրավիրվել էին հանդիսությունների սրահ։ Սա Քաջարանի քաղաքապետարանի նախաձեռնությունն էր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերության հովանավորությամբ։

Բարեմաղթանքները շարունակվեցին։ Հայ կնոջ հասարակության մեջ ունեցած դերն արժևորեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ արհմիության նախագահ Սամվել Ոսկանյանը։

50 կանայք նվերներ և պատվոգրեր ստացան երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։ Համարեք, որ ձեզ այս նվերները հանձնում են հենց ձեր որդիներն ու սիրելիները, ազատամարտիկների մայրերին և այրիներին էլ դիմեց քաղաքապետը։ Նվերներից անմասն չմնացին նաև երկու կանայք, ովքեր մարտի 8-ին ոչ միայն կանանց միջազգային օրն էին նշում, այլև իրենց տարեդարձը։ Տոնական միջոցառմանը հյուրընկալվել էր նաև Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը։

Վերջինիս Սարգսյանին Քաջարանի քաղաքապետարանի «Արցախյան ազատամարտ» ոսկե մեդալ շնորհվեց ։ Ներկաներին բաժանվեցին նաև գեներալ-լեյտենանտի «Հայրենաշունչ» բանաստեղծությունների ժողովածուն և «Հուշեր» գիրքը, որ վերջերս են լույս տեսել Քաջարանի քաղաքապետի հովանավորությամբ։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031