Մայրությանն ու գեղեցկությանն նվիրված միջոցառում ԶՊՄԿ մանկապարտեզում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մայրությանն ու գեղեցկությանն նվիրված միջոցառում ԶՊՄԿ մանկապարտեզում


Մայրությանն ու գեղեցկությանն նվիրված միջոցառում ԶՊՄԿ մանկապարտեզում

 

Հեղինակ.

 

Մայրությանն ու գեղեցկությանն նվիրված միջոցառում ԶՊՄԿ մանկապարտեզում



Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Քաջարանում ԶՊՄԿ-ի մանկապարտեզի 2 ավագ խմբերի սաները ներկայացան գեղեցիկ հանդեսով: Իրենց մայրերին, քույրերին, տատիկներին և մանկապարտեզի անձնակազմին փոքրիկները նվիրեցին գարնանային բանաստեղծություններ, երգ ու պար:
Ինտերշում Ողջույն ասենք մանուկներին---իրենց տոնին ողջույն ողջույն։ Գարուն է գալիս և իր հետ բերում սիրուն ձնծաղիկ---և իր հետ բերի տոնը մայրերին։

Ծաղիկներից պայծառ փոքրիկները տպավորիչ արտասանությամբ ներկայացրին գարնանային ծաղիկները ու ամիսները:

Այնպիսի տպավորություն էր ստեղծվել ասես գարունը չի խնայիլ իր ողջ հմայքը և այն փորձել է հանդիսատեսին փոխանցել մանուկների անկեղծ ժպիտի և դահլիճի գունագեղ զարդարանքի օգնությամբ:

Երեխաներից ոմանք իրենց ցանկությունը հայտնեցին բանաստեղծությամբ: Փոքրիկներից մեկը իր համար քույրիկ էր ուզում, մյուսը մայրիկի հադեպ իր անսահման սերը հայտնում:

Մանկապարտեզի սաները ծնողներին ու ներկաներին միամսյակի առթիվ շնորհավորեցին ոչ միայն մայրենի լեզվով, այլև ռուսերեն բանաստեղծություներով ու երգերով:

Բոլորին հիացմունք պատճառեց նաև 2 աղջնակների ակրոբատիկ անակնկալը:


Ներկաներին և բոլոր կանաց ու աղջիկներին իր տոնական շնորհավորանքը հղեց մանկապարտեզի վարիչ Ռուզաննա Առաքելյանը: Ինչպես նա նշեց մայրությունը ազգություն չի ճանաչում և յուրաքանչյուր երեխայի համար իր մայրը ամենալավն ու բարին է: Շնորհավորանքի ու երախտագիտության իրենց խոսքը հայտնեցին նաև ծնողները:

Իսկ ինչը կարող է ծնողի համար թանկ լինել, եթե ոչ իր բալիկից ստացած նվերը: Միջոցառման վերջում փոքրիկները մայրիկներին նվիրեցին շնորհավորական բացիկներ:


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!