Մարմնի և հոգու ճիչը
Subscribe by RSS or Email


Մարմնի և հոգու ճիչը

 

Հեղինակ.

 

Մարմնի և հոգու ճիչը


Առողջանալու հույսը` առողջանալու կեսն է: Վոլտեր
Հետազոտությունը չի հայտնաբերում ոչ մի ախտաբանություն, անալիզները ինչպես տիեզերագնացի մոտ, սակայն ինքնազգացողությունը մնում է ցանկանալ լավ, իսկ ինչո՞ւ` անհասկանալի է…

Երկու հարյուր տարի առաջ ոչ ոք չէր կասկածում, որ հիվանդությունը կարող էր հոգեբանական պատճառների հետրանք լինել: Դեռևս անցած տարվա կեսերին շատ բժիշկներ բավական կասկածանքով էին վերաբերվում հոգեմարմնական տեսությանը: Սակայն ժամանակները փոխվում են. այսօր ցանկացած ոք լսել է, որ հիվանդությունները ծնվում են ոչ թե ֆիզիոլոգիական, այլ հոգեհուզական ապրումների հետևանքով:

Երեխան չի սիրում մանկապարտեզ գնալ և ամեն շաբաթ մրսածության պատճառով չի հաճախում մանկապարտեզ:«Հոգեմարմնական է»` հոգուց են հանում ծնողները: Մարդն աշխատում է մինչև հյուծվելը, ուժերը և առողջությունը չխնայելով, կարիերիա է անում և ամենապատասխանատու պահին նրան գետին է տապալու նենգ գրիպը:«Հոգեմարմնական է. օրգանիզմը հանգիստ է խնդրում»,-ցավակցում են գործընկերները:

Հոգեբանները գտնում են, որ խորհուրդները`«խնայիր քեզ», «մի լարվիր» դժվար թե օգուտ տան: Չէ որ մարդը չի էլ ուզում հիվանդանալ և ամեն ինչ անում է ճիշտ, իսկ հաճախակի հիվանդանալու պատճառը ո´չ իրեն է հայտնի, ո´չ բժիշկներին, առավել ևս ո´չ էլ կամավոր բարի կամեցողներին: Շատերը հոգեմարմնական հիվանդություններին վերաբերում են անլուրջ: Իհարկե, նման հիվանդները չեն ձևացնում, նրանք չեն ստում, իրոք, իրենց վատ են զգում: Բայց քանի որ իրենք են իրենց համար «հիվանդություն» մոգոնում, նշանակում է, իրենք էլ կարող են բուժվել: Պետք է միայն ցանկանալ:

Շատ հոգեբաններ համոզված են, որ երբեմն, ինքներս գրեթե գիտակցաբար ծրագրավորում ենք մեր հիվանդությունը: Ասենք, եթե հոգնել ենք աշխատանքային առօրյայից և մեր մտքում ծագել է այն միտքը, որ արտահերթ հանգիստը չի խանգարի` փրկարար «մրսածությունը» սպասեցնել չի տա: Մենք կստանաք մեր օրինական հանգիստը, օրգանիզմը կարող է վերականգնվել և արդյունքում ամեն ինչ լավ կլինի:

Կամ, օրինակ, կինը վաղուց ամուսնու նկատմամբ բուռն զգացում չի տածում, բայց շարունակում է ապրել նրա հետ նույն հարկի տակ, քանի որ նա լավ հայր է, ընկեր, տունը պահող և այլն: Միայն «ընկերոջ» հետ անկողին մտնել ամենևին չի ուզում: Ենթագիտակցորեն ինչ է անում այդ կինը. իրեն «ալիբի» է ապահովում` ամեն երեկո կամ միգրեն կամ գինեկոլոգիական խնդիրներ են ծագում… Կամ մեծահասակ մարդը տառապում է մենակությունից, խղճում է իրեն, հոգու խորքում գտնում է, որ միայն ծանր հիվանդությունը կստիպի ազգականներին ուշադիր լինել իր նկատմամբ և արհեստականորեն գերճնշման կրիզ կամ ինֆարկտ է ստանում: Մեղադրել ծերունուն մեքենայության մեջ անիմաստ է, նա հավանական է կգերադասեր լինել առողջ և երջանիկ, եթե իմանար ինչպես:

Այնպես որ, հոգեմարմնականը լուրջ բան է: Նույնիսկ, եթե թվում է, որ հիվանդության պատճառը մակերեսային է:

Հիվանդության հոգեբանությունը

Ինչպես վկայում են հոգեբանները, վերջին հետազոտությունների համաձայն, հիվանդությունների մոտ 90%-ն ունեն հոգեմարմնական բնույթ: Այլ խոսքով, հիվանդությունը նախապես ծագում է հոգեբանական ֆոնի վրա և միայն հետո բացահայտվում է ֆիզիկականը: Ներքին կոնֆլիկտները (երբեմն անգիտակցաբար), ճնշված հույզերը, վախերը, ստրեսները, ինքնասահմանափակումը` այդ ամենը վաղ թե ուշ հանգեցնում են լուրջ հիվանդությունների` ալերգիայից մինչև քաղցկեղի: Օրինակ, մարդը հոգու խորքում երազում է թողնել ամեն ինչ` աշխատանք, տուն, ընտանիք և դառնալ ճգնավոր: Բանականության տեսանկյունից նման երազանքներն անհեթեթություն են: Անհատը չի հասկանում է, թե ինչ է ուզում, անհանգիստ է մինչ որ հոգեբանական խնդիրը չի փոխակերպվում է ֆիզիկական հիվանդության: Եվ այն ժամ ներքին լարվածությունն անհետանում է կամ թուլանում և մարդն անցնում է առավել հրատապ և կոնկրետ խնդիրների. այցելություններ բժշկներին, հաբեր, բուժգործողություններ: Եվ այդպես շարունակ:

Ֆրեյդը, ինչպես նաև շատ հոգեբանները գտնում են, որ ամեն մի հիվանդություն ունի իր հոգեբանական պատճառները: Այսպես, տեսողության կամ լսողության վատացումը կապում են ինչ-որ մեկին չտեսնելու կամ չլսելու ցանկության հետ: Սեռական հիվանդությունները հաճախ բացատրվում են ցածր ինքնագնահատմամբ: Բավական է ենթագիտակցորեն որոշել, որ ՙսեքսը ստորություն/անազնվություն է՚ և այդ դեպքում ոչինչ չի փրկի սեռական բնույթի հիվանդությունից: Այդ իսկ պատճառով գինեկոլոգիական և ուրոլոգիական խնդիրներ են ծագում կույսերի մոտ: Այնպես որ, հարկ է հաղթահարել հոգեհուզական խնդիրը: Արյան ցածր ճնշումըը վկայում է սեփական անձի նկատմամբ անվստահության, լյարդի հիվանդությունը` զայրույթի զսպման կամ չմոռացված վիրավորանքի մասին և այսպես շարունակ…

Ինչպե՞ս բուժել հոգենարմնականը: Պարզ է, որ միայն կամքի ուժով հիվանդությունը հնարավոր չէ հաղթահարել: Իհարկե, եթե խոսքը հասարակ մրսածության մասին է, հոգեբանի մոտ վազել պարտադիր չէ: Հանրահայտ է, որ եթե ուզում ենք արագ լավանալ, ապա առողջացումն էլ է շուտ լինում: Իսկ եթե հիվանդությունը ձգձգվում է, դառնում քրոնիկական, եթե, չնայած ընդունած բուժման կուրսերի, այն չի նահանջում, հոգեբույժի օգնությունն անհրաժեշտ է: Այսօր շատ մասնագետներ համոզված են, եթե վերացվի հիվանդության հոգեբանական հենքը ֆիզիկական ախտանիշներն ինքնին կվերանան, նույնիսկ առանց դեղերի: Եվ օրինակները քիչ չեն: Սակայն, մասնագետների կարծիքով, խելամիտ չէ հրաժարվել դեղորայքային բուժումից: Թող հոգեբանները բուժեն հոգին, իսկ բժիշկները` մարմինը: Համալիր մոտեցումը միշտ էլ արդյունավետ է:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012Աղբյուր. med-practic.com
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!