Ամենահամեղ շնորհավորանքները կանանց ու տատիկներին` մարզպետ Վահե Հակոբյանի կողմից
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ամենահամեղ շնորհավորանքները կանանց ու տատիկներին` մարզպետ Վահե Հակոբյանի կողմից


Ամենահամեղ շնորհավորանքները կանանց ու տատիկներին` մարզպետ Վահե Հակոբյանի կողմից

 

Հեղինակ.

 

Ամենահամեղ շնորհավորանքները կանանց ու տատիկներին` մարզպետ Վահե Հակոբյանի կողմից

Այս քաղցրավենիքի հասցեատերերը կանայք են: Սպասված տոնի` մարտի 8-ի առթիվ ամենահամեղ պատառով նրանց որոշել է շնորհավորել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Ջերմ խոսքերը,փոքրիկ ուշադրությունն էլ բավական էր, որ մարտի 8-ը իսկապես տոն դառնա 93 –ամյա Ծովինար տատի համար: Առաջին հերթին զարմանք ապրեց, որ իրեն հիշել ու շնորհավորել են:
Երիտասարդական եռանդով ու ոգևորված անակնկալից Ծովինար տատը իր կենսագրությունը պատմեց ջահելներին: Բանվորի ընտանիքում է ծնվել: Այսօր, չնայած, տարիքն առած կին է պարապ չի նստում: Ապրում է թոռների ու հարսների հետ՝ օգնում ինչով կարող է: Հիմիկվա ջահելների մտածելակերպն ուրիշ է,-ասում է Ծովինար տատը, սակայն ինքն իր հարսներից դժգոհ չէ:

Հայ կինը լինի ընտանիքում ,աշխատավայրում, թե հասարակության մեջ դժվար է մոռանում իր հոգսերը,սակայն նման ուշադրություն մեծ գնահատանիք է արժանի,- ասում է երկու որդիների մայր Աստղիկ Հայրապետյան: Սովորաբար մարտի 8-ին առաջին շնորհավորանքները տիկին Աստղիկը որդիներից էր ստանում, բայց այսօր նրանք տնից- տեղից հեռու են գտնվում՝ հայրենիքի սահմաններն են պաշտպանում,չնայած համոզված է, որ որդիները չեն մոռանա ու գոնե հեռախոսով կշնորհավորեն:

Օջախը շենը պահող կինն է:Նրա ուսերին է դրված ամենածանր բեռը,- ասում է 94 ամյա Արմանուշ տատը: Չէր ցանկանում, որ իրեն նման վիճակում տեսնեին,բայց ուրախ է, որ իրեն էլ չեն մոռացել ու շնորհավորանքներ է ստանում մարզի ղեկավարից: Ասում է երկարամյա աշխատանքային փորձ ունի, բայց նման ուշադրության երբևէ չէր արժանացել:

Իսկ Ռիտա Մարգարյանը, երբ իմացավ, թե ում կողմից են շնորհավորանքները չկարողացավ զսպել հուզմունքը : Ճակատագրի բերմոով հայնտվել է անվասայլակին ու ինչպես տիկին Ռիտան է ասում Վահե Հակոբյանը եղել է առաջին ձեռք մեկնողը:

Կանայք ու տատիկները միաբերան գովասանքի խոսեր էին հնչեցնում նախաձեռնողների հասցեին ու պնդում, որ կարևորը ուշադրությանն արժանանլ է: Էական չէ նվերի մեծ ու փոքր լինելը:գլխավորը ամեն ինչ սիրով անելն է:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!