Կապանցի մի խումբ կանայք գեղեցկության և մայրության տոնի առթիվ պարգևներ ստացան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանցի մի խումբ կանայք գեղեցկության և մայրության տոնի առթիվ պարգևներ ստացան


Կապանցի մի խումբ կանայք գեղեցկության և մայրության տոնի առթիվ պարգևներ ստացան

 

Հեղինակ.

 

Կապանցի մի խումբ կանայք գեղեցկության և մայրության տոնի առթիվ պարգևներ ստացան


Միայն տոն օրերին չէ, որ կանանց ուշադրության տեղատարափ է անհրաժեշտ։ Այնուամենայնիվ մարտի 8-ից մեկնարկող միամսյակին տղամարդիկ առավել հոգատար են դառնում և շրջապատում իրենց սիրելիներին ծաղիկներով ու ջերմությամբ։ Ընտանեկան ու հարազատ միջավայրում կրկին իրենց գնահատված զգալու նախօրեին, կապանցի կանանց համար նաև մշակույթի կենտրոնում միջոցառում անցկացվեց։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կանացի հմայք, խաղաղություն ու բարեկեցություն մաղթեց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։

"Գարնան գալուն պես առաջին տոնը, որ նշում ենք, Մարտի 8-ն է, որը կարելի է համարել գեղեցկության, հիացմունքի ու մեծարանքի տոն, քանզի ձեր շնորհիվ է որ մենք վայելում ենք կյանքի անգնահատելի արժեքները՝ մայրական քնքշությունը, սիրո քաղցրությունն ու զավակի բերկրանքը: Ձեր անսահման սիրո, նվիրվածության ու հոգատարության արդյունքում է, որ ամուր է հայ ընտանիքը: Հայոց պատմության փառապանծ էջերում դուք եք, որ ձեր անկրկնելի սխրանքներով նպաստել եք մեր բազում հաղթանակների կերտմանը: Դուք արժանի եք գովասանքի ու մեծարանքի":

Առավել շոյվեցին հատկապես մի խումբ կանայք, ում քաղաքապետը շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեց։ Ուսուցչուհի, կոմունալ ծառայության, «Մարիլա» ընկերության, Դանդի Փրիշըս Մեթալս Կապան և այլ ձեռնարկությունների երկարամյա աշխատակցուհիներն էին նրանք։ Մայր, քույր, կին, սիրած աղջիկ․ դահլիճում նստած իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին նվիրվեց տոնական համերգ։ Հնչեցին մայրությանն ու սիրուն նվիրված ստեղծագործություններ տեղացի երաժշտների կատարմամբ։


Մարգարիտա Մանուկյան
Նկարը՝ http://www.armblog.net/2010/10/blog-post_28.html
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!