"Առաջին հայերեն բառերս հացն էր և ջուրը"
Subscribe by RSS or Email


"Առաջին հայերեն բառերս հացն էր և ջուրը"

 

Հեղինակ.

 

"Առաջին  հայերեն  բառերս   հացն  էր  և  ջուրը"


Հայրենական մեծ պատերազմի տարիներին լենինգրադյան շրջափակման մեջ ապրած Մարինա Մատուշևսկայան կյանքում չէր կարող պատկերացնել անգամ, որ կհայտնվի Հայասատնում, կամուսնանա Կապանում ու ամեն տարի բացի ամուսնուց շնորհավորանքի խոսեր կլսի նաև քաղաքապետից։ Վետերանի 86-րդ մարտի ութը վիճակված էր շնորհավորելու Աշոտ Հայրապետյանին։ «Կանանց տոնի առթիվ միշտ էլ ուշադրության արժանացել եմ» ,- ասում է Ղրիմում ծնված կինը ։ Առողջական խնդիրները, տիկին Մարինային թույլ չտվեցին կրկին քաղաքապետարան գնալ, այս անգամ ինքը դիմավորեց հյուրերին տանը, սայլակին նստած։


Ասում է՝ առաջին հայերեն բառերը ,որ սովորեցի հացն էր ու ջուրը, գնացքում մի հոգատար հայ կնոջից լսեցի։ Տարեց կինը ահա այսպես մանրակրկիտ հիշում է իր կյանքի ամեն մի դրվագը՝ տարեթվերով , քաղաքներով , դեմքերով ։ Իսկ Հայաստանը սկսել է սիրել հոր պատմածներով։
13 տարեկան էի, որ Լենինգրադում շրջափակման մեջ մնացինք։ Օրական 125գ հաց էինք ստանում։ Հայրս ինքը չէր ուտում, միայն մեզ էր տալիս,- պատմում է վետերանը։

Մարինա Մատուշևսկայան ամբողջ զրույցի ընթացքում հիշում ու վերապրում էր անցածը, պատկերները չեն ջնջվում ու հանգիստ չեն տալիս։ Մինչ օրս էլ վետերանը թերթում է խնամքով պահված ալբոմը, կախում շորից մեդալները ,որոնց մեջ առանձնացնում է մեկը՝ առաջինը , որը ստացել է որպես շրջափակման մեջ հայտնված Լենինգրադի բնակիչ։ Մտերմիկ զրույցից հետո քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շնորհավորեց տարեց կնոջը կանանց միջազգային տոնի առթիվ, գումարի տեսքով նվեր հանձնեց, վերջում ամենակարևորը առողջություն մաղթեց, ինչը այս պահին նրան ամենից շատն էր անհրաժեշտ։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031