Կկատարի՞ այս անգամ քաղաքապետարանը իր խոստումը.......
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կկատարի՞ այս անգամ քաղաքապետարանը իր խոստումը.......


Կկատարի՞ այս անգամ քաղաքապետարանը իր խոստումը.......

 

Հեղինակ.

 

Կկատարի՞ այս անգամ քաղաքապետարանը իր խոստումը.......
Կապանի Արամ Մանուկյան փողոցի առաջին նրբանցքի համար 5 շենքի բնակիչներին մարզպետարանում ու քաղաքապետարանում լավ են ճանաչում, մեր հեռուստադիտողն էլ հավանաբար կհիշի հունվարի 23- լուրերի թողարկումը, որտեղ ներկայացրել էինք, որ մեկ տարուց ավել է բարձրահարկի վերելակը չի աշխատում ու բնակիչները դռնեդուռ ընկած իշխանություններին հորդորում են իրենց շենքի վերելակը նորոգել:
Տիկին Սուսաննան ամենաշատ է զգում վերելակի կարիքը ու կրկին նշում է, թե ինչ վիճակում է հայտնվել բնակվելով 8-րդ հարկում: Իսկ 9-րդ հարկի բնակիչներից մեկն էլ կես կատակ կես լուրջ մեզ հրավիրեց սուրճ խմելու, որպեսզի սեփական մաշկի վրա զգանք վերելակի պակասը ու ավելացրեց, թե օրական քանի անգամ են ստիպված լինում ոտքով բարձրանալ ու իջնել: Բնակիչները նախորդ հանդիպման ժամանակ հույս հայտնեցին, որ տեսանյութից հետո ինչ-որ բան կփոխվի: «Վերելակ» արտադրական կոպերատիվի նախագահը նշել էր,որ նախահաշիվ են կազմել ու փաստաթղթային հարցերն են կարգավորել ներկայացրել քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանից էլ տեղեկացրել էին, որ առաջիկա ամսում կփորձեն լուծում տալ: Հունվարի 23-ից մինչ այսօր ոչինչ չի փոխվել:
Ընտրությունից, ընտրություն են մեզ հիշում խոստովանում են բնակիչները ու ավելացնում, որ հույսները կորցրել են, որ մի օր կլսեն աշխատող վերելակի ձայնը: Եթե հեռուստատեսությամբ նշել են, որ կանեն ու չեն արել էլ ինչ ակնկալիք կարող ենք ունենալ ասում են նրանք: Փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանից փորձեցինք պարզել ինչու՞ խոստացվածի պես մինչ օրս չի սկսվել վերելակի նորոգումը նրա միջնորդությամբ պարզաբանում տվեց "Վերելակ" արտադրական կոպերատիվի նախագահ Սամվել Մկրտչյանը:"Նոր փոխքաղաքապետը հանձնարարեց ,քաղաքապետի անմիջական ղեկավարությամբ ,որ եկող երկուշաբթի կամ երեքշաբթի կսկսվի վերելակի նորոգման աշխատանքները ամենաուշը մինչև մարտի 19 կավարտենք",-ասում է նա:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!