Ավարտվեց սեղանի թենիսի համայնքային մրցաշարը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ավարտվեց սեղանի թենիսի համայնքային մրցաշարը


Ավարտվեց սեղանի թենիսի համայնքային մրցաշարը

 

Հեղինակ.

 

Ավարտվեց սեղանի թենիսի համայնքային մրցաշարը


Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում անցկացվող սեղանի թենիսի համայնքային մրցաշարում պայքարում էին տղաների 10 և աղջիկների 3 թիմեր. Հաղթողները մայիսին կմասնակցեն մարզային փուլին.

Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց մշտապես խորհուրդ են տալիս սեղանի թենիսով զբաղվել. Սակայն բացի այդ առավելությունից կան նաև մի շարք այլ դրական կողմեր, որ հրապուրում են այս մարզաձևի սիրահարներին. Աղջիկ, թե տղա նշանակություն չունի, բոլորն այս մարզաձևից ստանալիք ունեն. Նարեկ Բեգլարյանը սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլում 3րդ տեղն է գրավել, բայց չի տխրում, անցյալ տարվա չեմպիոնն է.

Մրցաշարի գլխավոր մարզիչ Կարեն Բեգլարյանի խոսքով հիմնականում մասնակցում են մրցաձևով զբաղվողերը. Ասում է, թեժ պայքար է եղել բոլոր դպրոցների միջև.

Մայիսին կայանալիք մարզային փուլին կմասնակցեն այսօրվա հաղթող դպրոցների մարզիկները. Համար 3 միջնակարգ դպրոցն առաջին տեղը գրավեց և՛ աղջիկների, և՛ տղաների պայքարում. 2րդ տեղում են 1-ին հիմնական դպրոցի տղաները և թիվ 5 հիմնական դպրոցի աղջիկները. 3րդ տեղը զբաղեցրին թիվ 2 ավագ դպրոցի աղջիկ և տղա մարզիկները. Կարեն Բեգլարյանը նաև շնորհակալություն հայտնեց թիվ 6 հիմնական դպրոցի տնօրինությանը. Մոտ 3 տարի է հենց այստեղ են անցկացվում մարզումները.
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!