Կապանի "Մուայ թայ" ակումբի մարզիկները հաղթանակ տարան Կ-1 մարզաձևում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի "Մուայ թայ" ակումբի մարզիկները հաղթանակ տարան Կ-1 մարզաձևում


Կապանի "Մուայ թայ" ակումբի մարզիկները հաղթանակ տարան Կ-1 մարզաձևում

 

Հեղինակ.

 

Կապանի "Մուայ թայ" ակումբի  մարզիկները հաղթանակ տարան Կ-1 մարզաձևում


«Գարեգին Նժդեհ» մուայ թայի ակումբի սաներին այս անգամ էլ հաջողվեց հաղթանակած տուն վերադառնալ։ Մարտի 1-ին և 2-ին մասնակցելով Երևանում կայացած Ասիայի և Կովկասի Կ-1 առաջնությանը 8 մարզիկներից 6-ը նվաճեցին 4 ոսկի, 1 արծաթ և 1 բրոնզ։ Ինչպես նշեց մարզիչը, մասնակից 6 երկրների մարզիկների համեմատ սաները բավականին լավ արդյունքներ գրանցեցին, իսկ երկու մասնակիցների պարտությունը պայմանավորված էր նրանով, որ այլ մարզաձևում էին չափում իրենց ուժերը։

Բազմաթիվ մեդալների արժանացած 13-ամյա Արա Անդրեասյանին այս անգամ էլ հաջողվեց իր տարիքայինների մեջ լինել առաջինը և նվաճել ոսկե մեդալ։ Փոքրիկ մարզիկը դժվարանալով հիշել հաղթանակների թիվը, կարևորում է նաև մյուս մարզիկների հետ ընկերական հարաբերությունները։

Ակումբի սաները պատրաստվում են նաև մարտի 22-ին՝ մուայ թայի Ռուսաստան-Հայաստան, 26-ին՝ աշխարհի գոտու առաջնություններին։


Լիլիթ Գևորգյան

Կապանի "Մուայ թայ" ակումբի  մարզիկները հաղթանակ տարան Կ-1 մարզաձևում
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!