Ի՞նչ է փոխվել 2. Ձեր աղմուկը մեզ մի պարտադրեք
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ի՞նչ է փոխվել 2. Ձեր աղմուկը մեզ մի պարտադրեք


Ի՞նչ է փոխվել 2. Ձեր աղմուկը մեզ մի պարտադրեք

 

Հեղինակ.

 

Ի՞նչ է փոխվել 2. Ձեր աղմուկը մեզ մի պարտադրեք


Ով ինչ ուզում է ասի՝ երաժշտասերների թիվը մեր օրերում մեծացել է։ Ամեն քայլափոխի կարող ես երաժշտություն լսել՝ ձայնագրման կետերից, սրճարաններից, ավտոմեքենաներից, ամռանը՝ բաց պատուհաններից։

Մեր համաքաղաքացիների երաժշտասիրությունը բռնում է հատկապես գիշերային ժամերին։ Ընդ որում` մի հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. Որքան երաժշտությունը ցածրորակ է, այնքան բարձր է հնչում։ Դա էլ հասկանալի է։ Դասական երաժշտություն լսողը կարիք չունի կողքիններին պարտադրելու այն, ինչ իրեն դուր է գալիս։ Թերևս դասական երաժշտությունը ընտրում են, իսկ այսպես կոչված «ռաբիսը» ինքն է ընտրում իր ունկնդիրներին։ Իսկ ընտրվելուց հետո «ռաբիսի» կամ արաբաթուրքապարսկական մեղեդիների սիրահարները թքած են ունենում կողքինների ճաշակի վրա և քաղցր-մեղցր , կպչուն երգերը ծորում-հոսում են որտեղից ասես, վարարում և ներխուժում ուր ասես։ Հոգ չէ, որ կեսգիշերը վաղուց է անցել կամ էլ առավոտյան ժամը 5-ն է։ Չես ուզում մի լսիր։

Համակեցության գրված ու չգրված օրենքներից խոսելն էլ ավելորդ է։ Ի դեպ, համակեցություն նշանակում է համատեղ կենցաղավարություն։ Սա ըստ բացատրական բառարանի, որտեղ բառը վաղուց է լռել։ Փորձես խոսեցնել՝ մեկ է, ձայնը չի լսվելու։ Բարձր միացված երաժշտությունը չի թողնելու։

16-08-2006թ.
Արթուր Իսրայելյան

նկարը՝ www.liveinternet.ru
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031